ԵՄ-ն համաձայնության չի եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Եվրամիության անդամներին չի հաջողվել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին գրում է Politico-ն։

Պետությունները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնությունից կաուչուկի արտահանման սահմանափակումների շուրջ, Գերմանիան և Իտալիան դեմ են արտահայտվել այս որոշմանը: Մինչդեռ Լեհաստանը հանդես է եկել նման սահմանափակումների ներդրման օգտին։

Նշվում է, որ կաուչուկի որոշ տեսակներ արդեն իսկ պատժամիջոցների տակ են Ռուսաստանի դեմ սահմանափակումների նախորդ փաթեթների շրջանակում։

Սինթետիկ կաուչուկն օգտագործվում է անվադողերի օգտագործման մեջ։ Սինթետիկ կաուչուկի վաճառքը Ռուսաստանին տարեկան միլիարդավոր դոլարների եկամուտ է բերում։ Այսպես՝ 2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունն արտահանել է գրեթե 2 միլիարդ դոլարի կաուչուկ։ Այդ գումարից ԵՄ-ն ներմուծել է մոտ 700 մլն դոլարի սինթետիկ կաուչուկ։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը նախօրեին պաշտոնապես առաջարկել էր ԵՄ անդամ երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթի հաստատումը։ ԵՄ-ն թիրախավորել է բազմաթիվ արտադրական ապրանքներ, որոնք Ռուսաստանին անհրաժեշտ են, բայց չեն կարող ստանալ այլ երկրներից, օրինակ՝ Չինաստանից:

Տաթև Ֆռանգյան