Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինային հետևողական աջակցության համար

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը միջազգային հարթակներում։ Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ում։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ադրբեջանի հետևողական աջակցության, ինչպես նաև մարդասիրական օգնության համար։ Մենք քննարկել ենք համագործակցությունը միջազգային հարթակներում»,- ասվում է Ուկրաինայի նախագահի գրառման մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանը հունվարին Ուկրաինային է փոխանցել էներգատեխնիկայի երկու խմբաքանակ, այդ թվում՝ մեծ հզորությամբ պահեստային էլեկտրակայաններ և ուժային տրանսֆորմատորներ։ Ուկրաինական պատերազմի հետ կապված Ադրբեջանի կողմից տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալն արդեն մոտեցել է 30 միլիոն մանաթին (17,5 միլիոն ԱՄՆ դոլարի)։

Վերջին 6 ամիսների ընթացքում ադրբեջանական տարբեր կազմակերպություններ մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ուկրաինայի բնակչությանը։ Պատերազմից տուժած 90 ուկրաինացի երեխաներ են բերվել Ադրբեջան՝ բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնման նպատակով։

Իրպեն քաղաքի՝ Զարիֆա Ալիևայի անունը կրող թիվ 12 դպրոցը, որն ավերվել էր ռազմական գործողությունների հետևանքով, ամբողջությամբ վերականգնվել է, իրականացվել են մարդասիրական օգնության տարբեր միջոցառումներ։

Տաթև Ֆռանգյան