Նեդ Փրայսը՝ Հայաստանի հասցեին ՌԴ-ի վերջին սպառնալիքների մասին

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի դեմ ՌԴ պաշտոնյաների վերջին սպառնալիքներին։ Պաշտոնյային հարց են ուղղել այն մասին, որ «ռուս պաշտոնյաները վերջերս հրապարակայնորեն հետապնդում են մի քանի երկրների, օրինակ՝ Հայաստանին, իսկ Ռուսաստանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել՝ մի գնացեք դեպի արևմտյան ինստիտուտներ»։

Փրայսը նշել, որ ՌԴ-ն փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրների։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին: Մենք դա ամենալավը տեսնում ենք Ուկրաինայի վրա, որտեղ Ռուսաստանն ուղարկել է իր ուժերը՝ իրենց ողջ դաժանությամբ՝ փորձելով իր կամքը պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, հեռացնել Ուկրաինայի իշխանությունը և զրկել Ուկրաինային իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից։ Մենք տեսել ենք, որ Ռուսաստանը, ոչ այնքան արտահայտված ձևով, նման մարտավարություն ունի տարածաշրջանի երկրների համատեքստում»-ասել է Պետդեպի խոսնակը։

Նա նշել է,որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ բոլորը պաշտպանում են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության հայեցակարգը:

Էմմա Չոբանյան