Կարճ ճանապարհ՝ դեպի դատավորի պաշտոն․ փորձագետները նոր փոփոխությունները խնդրահարույց են որակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

Դատավոր դառնալու գործընթացն այսուհետ կհեշտանա․ հունվարի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար: ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտարարվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Նախկինում դատավոր դառնալու հավակնորդները հավելյալ 6-8 ամիս պետք է ուսուցում անցնեին Արդարադատության ակադեմիայում, ինչից հետո համապատասխան քննություններ հանձնեին։ Նոր կարգը թեկնածուների մասնագիտական չափանիշների որևէ փոփոխություն չի ընթադրում։ Եթե անձն ունի իրավաբանի բակալավրի աստիճան, ապա պահանջվում է մասնագիտական աշխատանքի 5 տարվա փորձ, մագիստրոսի դեպքում՝ 3 տարվա։ Ըստ ԲԴԽ-ի՝ այս փոփոխությունները բավականին արդյունավետ ազդեցություն կունենան դատական համակարգում։

Արդարադատության ակադեմիայում, որտեղ դատավորների հավակնորդների ուսումնառությունը 6-10 ամիս է՝ պետության ֆինանսավորմամբ և փաստացի, անվճար հիմունքներով, դժվարանում են ասել՝ արդյո՞ք սա բարեփոխում է դատական համակարգում։

Ըստ Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թեկնածուները երեք փուլ պետք է անցնեն՝ գրավոր, բարեվարքության և բանավոր ընթացակարգով։ Խորհուրդը շեշտում է, որ հատկապես գրավոր քննությունը պետք է համապատասխանի էական բարդության չափանիշին։

Այս կարևոր փոփոխությունը, սակայն, հանրային քննարկման չի ներկայացվել։ Իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը նշում է՝ օրենքում փոփոխությունը խնդրահարույց է, իսկ պատշաճ կարգով հանրությանը չիրազեկելը և քննարկման չներկայացնելն ավելի է բարդացրել իրավիճակը։

Դատավորը մինչև պաշտոնի ստանձնումը որոշակի պրակտիկ հմտություններ և բազա պետք է ունենա՝ ասում է Հարությունյանը և նկատում՝ առանց Արդարադատության ակադեմիայի տված գիտելիքի և փորձառության հենց իրենց՝ հավակնորդների համար հետագայում դժվար է լինելու։

Այս փոփոխության կամ, ինչպես ԲԴԽ-ն է նշում, բարեփոխման ֆոնին ուշագրավ է, որ միայն անցնող մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանում ԲԴԽ որոշմամբ դադարեցվել է երեք դատավորի լիազորություն, ևս 6 դատավոր դադարել է պաշտոնավարել՝ լիազորությունների կասեցման հիմքով։ Արդյո՞ք սա է իշխանության կողմից խոստացված վեթինգը և դատական համակարգի բարեփոխումը, պարզ կդառնա ոչ մոտ ապագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան