ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխություններ չկան․ Ստոլտենբերգ

Լուրեր

17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխություններ չկան, երկրները դեռ կենտրոնացած են Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

«ՆԱՏՕ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում մնացել է անփոփոխ։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինան դառնալու է դաշինքի անդամ, բայց հիմա կենտրոնացած ենք պատերազմում Ուկրաինայի հաղթանակի վրա։ Ուկրաինային ինտեգրելու, եվրատլանտյան համագործակցության ուղղությամբ նրա շարժն ապահովելու միակ ճանապարհն այն է, որ Ուկրաինան շարունակի գոյություն ունենալ որպես ինքնիշխան և անկախ պետություն»,- ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումից հետո։

Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը դեռ «աշխատում է երկարաժամկետ հիմունքներով՝ օգնելով Ուկրաինային խորհրդային ժամանակաշրջանի զենքերից, դոկտրիններից և չափանիշներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, բարելավել պաշտպանության և անվտանգության հարցերում համատեղելիությունը»։

Տաթև Ֆռանգյան