Երախտագիտությունը, ինչպես անսպասելիորեն մեկնած օգնության ձեռքը, սեղմում է սիրտը․ HaberTurk-ը՝ Թուրքիային Հայաստանի օգնության մասին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքական Haber Turk լրատվականի հոդվածագիր Այշե Օզերք Քարասուն «Բարո՛վ եկաք, շնորհակալություն» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադառնում է երկրաշարժիչ տուժած Թուրքիային ձեռք մեկնած երկրներին, որում խոսվում է նաև Հայաստանի մասին։

«Մեզ պետք էին ոչ թե 72, այլ 99 ազգության հերոսներ: Եկան, ոչ միայն եկան, այլ կյանքեր փրկեցին։ Յուրաքանչյուրն աշխարհ արժե։ Հայաստանի, Սերբիայի և Թայվանի թիմերը ողջերին փլատակների տակից դուրս են բերել Ադըյամանում, Իսրայելինը՝ Քահրամանմարաշում, իսկ ավստրիացիները՝ Անթաքիայում»,- գրում է հեղինակը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին։

«Քաղաքացու երախտագիտությունը Հայաստանի և Հունաստանի օգնության խմբերին սրտաճմլիկ կողմ ունի: Ընկերության, խաղաղության և սիրո շեշտադրումն այնքան ուժեղ է, որ երախտագիտությունը, ինչպես անսպասելիորեն մեկնած օգնության ձեռքը, սեղմում է սիրտը: «Այս աղետը մեզ միավորել է»,- ասում են նրանք։ Արտահայտված են աշխարհի երազանքները, որտեղ բոլոր ժողովուրդներն ապրում են խաղաղության մեջ։ Սակայն ինչ էլ անի քաղաքականությունը, մարդկության սրտի կամուրջները կոտրված չեն, մենք դա հասկացանք օգոստոսի 17-ին Հունաստանի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածագիրը նաև մեջբերում է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին՝ «Այս երկրաշարժով մենք հասկացանք, որ մեր թշնամիները հայերն ու հույները չեն, այլ կոռուպցիան ու տգիտությունը»։ Սակայն, ըստ Այշե Օզերք Քարասուի, ինչ-որ բան պակասում է, քանի որ թուրքական կողմը քաղաքավարի կերպով մերժում է Կիպրոսի օգնության առաջարկը:

«HDP-ի պատգամավոր Կարո Փայլանն օրեր շարունակ Ադըյամանում օգնում է Հայաստանի թիմին։ «Հայկական փրկարարական խումբը AFAD թիմի հետ միասին Ադըյամանում փրկել է 8-ամյա աղջկան։ Համերաշխությունը գոյատևում է,-գրում է նա։ Կարսում Մեհմեթ Աքսոյի մարդկության հուշարձանը հանվել էր՝ մինչ նրա ձեռքը մեկնվել է դեպի Հայաստան։ 2011-ի երկրաշարժի ժամանակ այն հանվել է կռունկով, որը մարդիկ աղաչում էին, բայց չէին կարողանում գտնել։ Բայց մինչ աղետի մեջ այնքան ցավ կար, մյուս կողմից՝ բարեկամության ձեռքը մեկնվեց։ Մարդասիրական օգնություն՝ ոչ միայն որոնողափրկարարական ջոկատով, այլև սեփական սակավ ռեսուրսներն ուղարկելով։ Այս առիթով 35 տարվա մեջ առաջին անգամ բացվեցին Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային դարպասները»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ անցյալ տարեսկզբին Երևանի հետ սկսված նոր գործընթացում հատուկ ներկայացուցիչ նշանակված դեսպան Սերդար Քըլըչը կիսվել է Արաքսի մյուս կողմից օգնության մասին լուրերով։ Նշելով Երևանում գտնվող իր զրուցակցին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին՝ նա հայտարարել է, որ 100 տոննա օգնությամբ բեռնված հինգ բեռնատարներ անցել են Ալիջանի սահմանային դարպասով և շարժվել դեպի Ադըյաման։

Էմմա Չոբանյան