Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները «պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ»

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ այսօր Մինկսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և ՌԴ-ի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ ինչ-որ մի տեղ կարելի է աննկատ նստել ու սպասել, ապա նման բան չկա, այդպես չի լինի։ Կգա ժամանակը, այն հեռու չէ, բառացիորեն վաղը, կպահանջվի կողմնորոշում, որոշակի դիրքորոշման արտահայտում։ Չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն։ Բայց մեր բոլոր դաշնակցային թերություններով հանդերձ՝ մենք ստիպված ենք լինելու հստակ սահմանել մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք։ Միասին միշտ ավելի թեթև է ու հեշտ»,- Բելառուսի նախագահի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ  գործակալությունը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել։

«Մենք պետք է փոխզիջումներ գտնենք, թեև մենք դրանք վաղուց գտել ենք ՀԱՊԿ-ում, և հանդես գալ որպես մեկ կազմակերպություն: Կարծում եմ, որ մենք պետք է անցնենք այս դժվարին շրջանը, և դա է՛լ ավելի կմիավորի մեր կազմակերպությունն այդ հարցում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան