Վյաչեսլավ Վոլոդինն ու Սահիբա Գաֆարովան ստորագրել են ՌԴ-ի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև համագործակցության առաջին համաձայնագիրը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Պետդումայի և Միլլի Մեջլիսի միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրել, տեղեկանում ենք ՌԴ Պետդումայի մամուլի ծառայության հաղորդագրությունից։

Սա ՌԴ Պետդումայի առաջին նման պայմանագիրն է Ադրբեջանի խորհրդարանի հետ։ Որոշում է կայացվել նաև ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով։

«Մեր երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Պետք է երախտագիտության խոսքեր ասել մեր նախագահներին, որոնք ապահովում են այս թափը, հարաբերությունների զարգացման հզոր հիմքեր են դնում»,- ընդգծել է Պետդումայի նախագահը։

Նա նշել է, որ այսօր ստորագրված համաձայնագիրը շրջադարձային իրադարձություն է, որը թույլ կտա հասնել փոխգործակցության նոր մակարդակի հասնել Պետդումայի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև։

«Մեզ համար սա ոչ միայն շատ կարևոր, այլև պատասխանատու քայլ է հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, քանի որ խոսքը նոր ձևաչափերի ներդրման, դրանք կոնկրետ բովանդակությամբ լցնելու մասին է։ Եվ համաձայնագիրը պետք է լուծի այս խնդիրը»,- ասել է  Վոլոդինը՝ կոչ անելով ավելի ակտիվ զարգացնել փոխգործակցությունը համապատասխան հանձնաժողովների մակարդակով։

«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները զարգացել են մեր երկրների միջև դարավոր բարեկամության, բարիդրացիական կապերի, փոխըմբռնման և վստահության հիման վրա: Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ հիմնված է մեր ժողովուրդների բարեկամության վրա»,- իր հերթին ասել է Գաֆարովան։

Նա նաև վստահություն է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև կապերի համակողմանի ամրապնդմանը։

Էմմա Չոբանյան