Շուրջ 30 000 մարդկային կորուստ և մեղավորների փնտրտուք․ ինչ վիճակ է Թուրքիայում

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ավերիչ երկրաշարժից վեց օր անց Թուրքիայի իշխանությունները սկսել են քանդված բարձրահարկ շենքերի շինարարների որսը, իսկ Սիրիայում ՄԱԿ-ը և Եվրամիությունը Բաշար Ասադին խնդրում են հեշտացնել փրկարարների մուտքն ու մարդասիրական բեռների տեղափոխումը իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 29 605 մարդ։ Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 3,5 հազարը։ Փրկարարները շարունակում են փլատակներում փրկվածների որոնումները, իսկ ՄԱԿ-ը կարծում է, որ երկու անգամ ավելի շատ զոհեր կլինեն։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են սեյսմաակտիվ գոտում շինարարության ժամանակ խախտումներ թույլ տված 130 կասկածյալների մասին, որոնց պատճառով առաջին ստորգետնյա ցնցումների ժամանակ բարձրահարկ շենքերը հավասարվել են հողին։

10 տուժած նահանգներում 170 հազար շենքերի ստուգումից հետո իշխանությունները հայտնել են, որ 25 հազար տուն հիմնովին ավերվել է կամ շատ լուրջ վնասվել: Դատախազները կալանքի 113 օրդեր են տվել։ Կիրակի առավոտյան ձերբակալվել է 12 մարդ։

Ընդդիմությունը կարծում է, որ ձերբակալությունները իշխանությունների կողմից շինարարների և կառուցապատողների վրա մեղքը բարդելու և բարկացած բնակչության ուշադրությունը շեղելու փորձ են պետական կառավարման ձախողումներից, որոնք նպաստել են ողբերգությանը և խանգարում են դրա հետևանքների վերացմանը:

Ընդդիմության կարծիքով՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում իշխանություններն աչք են փակել շինարարական նորմատիվների խախտումների վրա և ոչ նպատակային ծախսել 1999 թվականին երկրում տեղի ունեցած վերջին մասշտաբային երկրաշարժից հետո շենքերի սեյսմակայունության բարձրացման համար հատուկ հարկի տեսքով հավաքված գումարները:

Էրդողանը, որին մայիսին սպասվում են բարդ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, մեղադրանքները հերքում է և ասում, որ ամեն ինչում մեղավոր են մունիցիպալիտետներում ընդդիմության կոռուպցիոներները:

«Նման բաներ միշտ էլ եղել են։ Ճակատագիրն իր ծրագրերն ունի»,- ասել է Էրդողանը։