Երկրաշարժը հարվածեց Էրդողանին՝ վարկանիշն ընկավ․ կխառնի Թուրքիան, որ հետաձգի ընտրությունը․ Հակոբ Չաքրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.01.2026 | 19:44
Ձյուն և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
09.01.2026 | 19:42
Ադրբեջանական բանակի կարողությունների բարձրացումը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հիմնական ոլորտներից է․ Վիննիկով
09.01.2026 | 19:32
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
09.01.2026 | 19:14
«Ինտերի» մարզիչը լավագույնն է ճանաչվել Ա սերիայում դեկտեմբերին
09.01.2026 | 19:00
ԱՄՆ-ն կազմալուծում է միջազգային հարաբերությունների գործող համակարգը․ Թրամփը կայսերական մոտեցումներ ունի․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.01.2026 | 18:48
ԵՄ առաջնորդները Սիրիա են այցելել և աջակցություն խոստացել քաղաքացիական պատերազմից հետո վերականգնմանը
09.01.2026 | 18:37
Կիևում ռուսական հարձակումից հետո տների գրեթե կեսը զրկվել է ջեռուցումից
09.01.2026 | 18:34
«Ուրարտուն» ու «Փյունիկը» կմեկնեն ԱՄԷ
09.01.2026 | 18:26
Շուրջօրյա խնամքի 2 կենտրոններ կմիավորվեն
09.01.2026 | 18:18
ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարը 30-40 %-ով կնվազի․ Ռոմանոս Պետրոսյան
09.01.2026 | 18:15
ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս մեկ լցանավ է առգրավել
09.01.2026 | 18:12
Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
09.01.2026 | 18:06
Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել
09.01.2026 | 18:01
Երևանում ուղևորը ծեծել է ավտոբուսի վարորդին // Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է ուղղել Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
09.01.2026 | 17:57
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամաս, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ

-Թուրքիայում նկատվե՞ց հայ փրկարարների հայտնվելն այնտեղ գիտենք, որ թուրք հասարակության մի հատվածը բացասական է տրամադրված հայերի նկատմամբ։ Արդյո՞ք հայ փրկարարների՝ Թուրքիայում հայտնվելը շոկային իրադարձություն էր նրանց համար, թե՞ ոչ այդքան։

-Ոչ միայն հայ, այլ նաև այլ երկրներից՝ նույնիսկ ԱՄՆ-ից, Եվրոպայից ժամանած փրկարարների գործունեությունը չի նկատվում։ Դա Էրդողանի «բարերար» ազդեցությունն է, չի ուզում, որ փրկարարական աշխատանքների հետ հոլովվեն ուրիշների անուններ։ Դա վերաբերում է նաև օգնությանը։ Աղետի գոտում մինչև երեկ տուժածները ջուր ու հաց էլ չունեին։ Օրինակ՝ Մարաշում, որը մի քանի հազար բնակչություն ունի, թղթակցի հարցին ի պատասխան՝ բնակիչներից մեկը նշեց, որ ընդամենը 300 մարդու համար էին ապուր բերել, և այն բաժանել են միայն քաղաքի կենտրոնում, իսկ ինքը կենտրոնից 2 կմ հեռու է եղել, որտեղ փլատակների տակ հարազատներ է ունեցել և այնտեղից չի հեռացել։

-Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, ըստ Էրդողանի, ավելի քան 16 հազար մարդու կյանք է խելել։

-Այդ թիվն արդեն 18 հազարի է հասել՝ այսօրվա պաշտոնական տվյալներով։

-Թուրքիա պետության համար սա ի՞նչ ծավալի ողբերգություն է։

-10 քաղաքներ, որոնցում 3.5 միլիոն բնակչություն կա, գրեթե հիմնահատակ ավերվել են։ Էրդողանի հայտնած տվյալներին ոչ ոք չի հավատում։ Իրավիճակն անելանելի է։ Մարդիկ բջջայինով դիմում էին թերթերին, հարազատներին, փլատակների տակից արտաքին աշխարհ դուրս գալու միակ միջոցը բջջայինով կապ հաստատելն էր, բայց Էրդողանը երկրորդ օրը բջջային կապն անջատեց, հետո ինտերնետային կապն էլ անջատեց՝ ասելով, թե հերյուրանք են տարածում։ Հաջորդ օրն արտակարգ դրություն մտցրեց երեք ամսով։ Եվ ի՞նչ եղավ։ Արտակարգ դրություն մտցնելուց հետո բազմաթիվ երիտասարդներ լրագրողների հարցին ի պատասխան՝ ներկայացրել էին իրողությունը և հայտարարել՝ պետություն գոյություն չունի, ոչ մի բան չենք ստացել, գոնե հաց ու ջուր տային։ 1999 թվականից սկսած՝ Թուրքիայի բնակիչները երկրաշարժի հարկ են մուծում, այդ ֆոնդում 34-37 միլիարդ գումար պետք է կուտակված լիներ, Էրդողանն այդ փողերը վերցրել է, և երբ հարցրել են, թե ինչ է արել, ասել է՝ ճանապարհներ եմ կառուցել։ Այդ ճանապարհները պիտանի չեն, կամուրջներն ու թունելները փլվել են, նույնիսկ թռիչքային գոտու մի մասում ճեղքված է առաջացել երկրաշարժից։ Եթե ցանկանան օգնություն հասցնել, միայն ուղղաթիռ կիջնի այնտեղ։ Գիշերը -12 աստիճան է եղել։ Գիշերը ցրտից մի երեխա էր մահացել։ Եվ նա միակը չէ, նորածիններ են մահացել ցրտից։ Կարող են ծովով օգնության հասնել՝ մոտենալով նավամատույցին։

-Ֆինանսական ի՞նչ վնասներ է հասցրել այս ցնցումը Թուրքիայի տնտեսությանը։

-Մի քանի միլիարդի պատմություն չէ, 100 միլիարդի էլ չէ, 10 մեծ քաղաք է ավերվել՝ հարակից շրջաններով ու գյուղերով, որոնք հիմնահատակ ավերվել են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան