Ամո՛թ ձեզ․ Էրդողանը երկրաշարժի գոտում ընտրողների կատաղությանն է բախվում

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

«Մի եկեք այստեղ ձայներ խնդրելու»,- Ադըյամանի բնակիչ Հաքան Թանրիվերդիի ուղերձն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրում վերջին տարիների ամենամեծ աղետից հետո։ Այս մասին գրում է AFP-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Երկրաշարժը, որին զոհ են գնացել հազարավոր մարդիկ Թուրքիայում և Սիրիայում, տեղի ունեցավ Էրդողանի երկու տասնամյակի կառավարման ամենազգայուն քաղաքական պահերից մեկում, երբ նա պատրաստվում էր ընտրություններին։ Նա առաջարկել է մայիսի 14-ին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Էրդողանը երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել։ Տարածաշրջանը դեռ որոնում է իր մահացածներին, շատերն ապրում են փողոցներում կամ իրենց մեքենաներում: Այստեղ նախընտրական քարոզչությունը բացառված է թվում:

Բայց կա նաև քաղաքական հարթություն, որը խորապես անձնական է Էրդողանի համար։ Երկրաշարժը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ նա թափ էր հավաքում և սկսում էր բարձրացնել իր վարկանիշը, որը տուժել էր ահավոր տնտեսական ճգնաժամի ժամանակ։

Հրապարակման համաձայն՝ Թանրիվերդիի դառնությունը վատ նշան է Էրդողանի համար մի նահանգում, որտեղ նա 2018-ի վերջին ընտրություններում հաղթել էր իր աշխարհիկ ընդդիմադիր մրցակցին:

«Մենք խորապես վիրավորված էինք, որ ոչ ոք մեզ չաջակցեց»,- ասել է Թանրիվերդին երկրաշարժի ժամանակ կառավարության արձագանքի մասին:

Թանրիվերդիի դժգոհությունը սովորական է Ադըյաման նահանգում, որը երկրաշարժից ամենաշատ տուժածներից մեկն է: Տեղացիները բողոքում են, որ փրկարարները ժամանակին չեն ժամանել՝ դուրս բերելու առաջին կրիտիկական ժամերին ողջ մնացած մարդկանց։ Ոմանք մատնանշել են  բետոնե սալերի միջով փորելու տեխնիկայի պակասը:

«Երկրաշարժի երկրորդ օրը ես ոչ ոքի չեմ տեսել մինչև ժամը 14:00-ն։ Ո՛չ կառավարություն, ո՛չ պետություն, ո՛չ ոստիկանություն, ո՛չ զինվոր։ Ամո՛թ ձեզ։ Դուք մեզ միայնակ թողեցիք»,- ասել է Ադըյամանի մեկ այլ բնակիչ Մեհմեդ Յըլդըրըմը։

Սա վշտացրել է նաև կամավոր Հեդիյե Քալքանին, որը 150 կմ է անցել՝ Ադըյամանում փրկարարական և վերականգնման ջանքերին մասնակցելու համար։

«Ինչո՞ւ պետությունը ցույց չի տալիս իրեն այսօր։ Մարդիկ հարազատների մարմինները դուրս են բերում սեփական միջոցներով»,- ասել է նա։

Հավելենք, որ Ադըյամանում է աշխատում նաև Հայաստանից մեկնած փրկարարական խումբը։

Էմմա Չոբանյան