Ներդրումների ծավալը պետք է ավելացնենք՝ հասցնելով ՀՆԱ-ի 25 %-ի․ այժմ 18 % է․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր տնտեսությունը փոփոխության ենթարկելու ճանապարհին պետք է էապես ավելացնել ներդրումների դերը տնտեսության մեջ՝ հասցնելով տարեկան ներդրումների ծավալը համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Այժմ այդ թիվը 18 տոկոսի մոտակայքում է, դա անհրաժեշտ չափից ավելի քիչ է», – նշեց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է մոտ 22 տոկոսով, բայց դա չի մոտեցնում այն համամասնությանը, որի մասին խոսվում է։

Նախարարը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և շուտով Կառավարության հաստատմանը կներկայացվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը։

«Օտարերկրյա ներդրումների ներգրավման մեջ մեր առաջնային թիրախը լինելու են գլոբալ 500 ընկերությունները, որոնք գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան մնացած ամբողջ աշխարհը՝ կառավարությունները ներառյալ, ուստի՝ այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան որակական նոր փոփոխություններ կմտցնի մեր տնտեսության մեջ», – նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։