Ո՞րն է ԵՄ դիտորդների գլխավոր խնդիրը․ Փաշինյանի ուշագրավ հայտարարության հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում որոշակի մանրամասներ է ներկայացրել, թե ինչո՞ւ է Երևանը համաձայնություն տվել հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդների, այլ ոչ թե ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը։

«Որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ՝ Հայաստանի Հանրապետության քարտեզը սա է։ Կամ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն և հաստատել են։ Իրենք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու»,- ասաց նա։

Թե Եվրոպայում Հայաստանն ի՞նչ սահմաններով է ներկայացվել, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել։ Վարչապետը, ըստ էության, նկատի ունի իր կողմից մի քանի անգամ հիշատակված 29,800 կմ քառակուսի տարածքը՝ Խորհրդային Հայաստանի սահմաններով։ Փոխարենը Փաշինյանն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին 1-2 օրվա ընթացքում ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայելու՝ Լավրովի առաջարկին։ Հայաստանի վարչապետը կրկին շեշտել է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ը չի արձանագրել, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։

Փաշինյանը ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ մեկ ուշագրավ հայտարարություն էլ է արել։ Ըստ ՀՀ վարչապետի՝ մինչև ԵՄ դիտորդների՝ Հայաստան ժամանելու որոշումը, Ադրբեջանը մշտապես արևմտյան հարթակներում Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, թե Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ, ինչին էլ հաջորդել է Փաշինյանի առաջարկը։

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական շրջանակները կարծում են, որ Փաշինյանի այս հայտարարությունը կվատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի խոսքից ենթադրելի է, որ մեր տարածաշրջան է բերվել Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, որը կործանարար հետևանքներ է ունենալու։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ռուսական կողմի համար շահավետ չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին արևմտյան երկրներից ուղարկված դիտորդներ տեղակայվեն, և հենց դրանից են բխում ընդդիմության հայտարարությունները։ Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ, թե՞ ԵՄ դիտորդների տեղակայման բանավեճի ֆոնին, այնուամենայնիվ, հիշարժան է դառնում, թե 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հերթական հարձակումից կարճ ժամանակ անց, ինչպես էին ռուսական ստորաբաժանումներն լքում իրենց վերապահված հենակետերը։

Հարցին՝ արդյո՞ք չի ստացվում, որ ԵՄ դիտորդները տեղակայվում են, որ հայ-ռուսական զորքերի ենթադրյալ տեղաշարժը վերահսկեն, Խուրշուդյանը նշեց՝ դիտորդները նախ իրենց ներկայությամբ զսպում են ադրբեջանական ագրեսիան։

Այս պահին չկան տեղեկություններ, թե նախորդ՝ 2022 թվականի հոկտեմբերից երկու ամսով տեղակայված ԵՄ դիտորդներն ի՞նչ արձանագրումներ են արել։ Որո՞նք են լինելու նոր առաքելության առաջնահերթությունները․ երեկ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին խոսեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը։

ԵՄ դիտորդների երկարաժամկետ՝ երկու տարով նախատեսված առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին աշխատանքը սկսելու է փետրվարի 20-ից։ Խմբի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։ Ուշագրավ է, որ այսօր իրանական կողմը հայտարարել է, որ դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան