Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվի․ Amnesty International-ի կոչը Բաքվին և ռուս խաղաղապահներին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում տիրող մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ։ Մասնավորապես, իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին՝ անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից անհասանելի է բոլոր քաղաքացիական և առևտրային երթևեկության համար այն բանից հետո, երբ շրջափակվել է տասնյակ ադրբեջանցի ցուցարարների կողմից, որոնց, ենթադրվում է, լայնորեն աջակցում են երկրի իշխանությունները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի մոտ 120,000 էթնիկ հայ բնակիչների թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցների և առողջապահական օգնության: Տարածաշրջանի բուժաշխատողների և բնակիչների հետ անցկացված հարցազրույցները բացահայտել են շրջափակման հատկապես կոշտ ազդեցությունը ռիսկային խմբերի վրա, ներառյալ՝ կանայք, տարեցները և հաշմանդամություն ունեցող մարդիկ»,- ասվում է զեկույցում։

«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և տրանսպորտային միջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում, հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են խտրականության համար: Սրան պետք է վերջ դրվի հիմա»,- ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։

Նա մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին։

«Ադրբեջանի իշխանությունները միջազգայնորեն ճանաչել են այդ տարածքների ինքնիշխանությունը և վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է՝ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չարգելեն սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների և դեղերի հասանելիությունը: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը հանձնարարված է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»,- ասել է նա։

Զեկույցում նաև մանրամասն ներկայացվում է դեղորայքի և առողջապահական խնամքի հասանելիության բացակայության հետևանքերի մասին, որոնք ներկայացրել են Ստեփանակերտի հիվանդանոցի սրտաբան Վարդան Լալայանն ու նյարդաբան  Բիայնա Սուխուդյանը։

Սննդի և վառելիքի պակասի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին էլ պատմել են տեղի բնակիչները։

«Շրջափակումն արդեն իններորդ շաբաթն է, բոլոր հայացքներն ուղղված են Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին: Կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց հապաղելու Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և ծավալվող հումանիտար ճգնաժամին վերջ տալու համար»,- ասել է  Մարի Ստրութերսը։

Հավելենք, որ արդեն 60-րդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը։

Էմմա Չոբանյան