Թուրքիայում երկրաշարժից տուժած բանտում խռովություն է բարձրացրել․ երեք բանտարկյալ սպանվել է

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Թուրքիայի Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ երկրաշարժից տուժած Հաթայի բանտում բախումներ են եղել և երեք բանտարկյալ սպանվել է զինվորների կողմից։ Gercek-ը գրում է, որ երկրաշարժից տուժած Հաթայի բանտի բանտարկյալները, որոնց մերժել էին ավելի ապահով վայր տեղափոխել և իրենց ընտանիքների մասին տեղեկություններ փոխանցել, անկարգություններ են կազմակերպել՝ հրդեհելով շենքը և փորձելով փախչել։

Ըստ Արդարադատության նախարարության՝ բանտարկյալների և պահակների միջև ժամեր տևած բախումներից հետո ապստամբությունը ճնշվել է զինվորականների կողմից, որի հետևանքով սպանվել է երեք բանտարկյալ, վիրավորվել՝ 12-ը:

Ականատեսները պատմել են, որ բանտի շենքից ծուխ է բարձրացել, կրակոցներ են լսվել: Մոտ 250 բանտարկյալների փախուստի փորձը կանխվել է։

Սոցցանցերում տարածված տեսանյութում բազմաթիվ զինվորականներ են երևում բանտի բակում։ Բանտարկյալներին անկարգություններից հետո սկսել են տեղափոխել շրջակա նահանգների բանտեր, քանի որ երկրաշարժի հետևանքով շենքն օգտագործման ենթակա չէ։

Էմմա Չոբանյան