Թուրքիայի իշխանություններին մեղադրում են երկրաշարժին դանդաղ արձագանքելու մեջ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհնար է նախապատրաստվել այնպիսի ավերիչ երկրաշարժի, ինչպիսին տեղի ունեցավ երկրի հարավ-արևելքում և հարևան Սիրիայում։ Երկու երկրներում զոհերի թիվն արդեն գերազանցել է 15 հազարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Էրդողանի քննադատները կարծում են, որ իշխանությունները չափազանց դանդաղ են արձագանքել կատակլիզմին և վատ են պատրաստվել դրան: Թուրքիայի նախագահն ընդունել է «որոշ խնդիրներ», սակայն այժմ, ըստ նրա, իրավիճակը վերահսկելի է։  Նրա հետ համաձայն չի երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հայտարարել է, թե համար մեկ պատասխանատուն Էրդողանն է։ Թուրքիայի նախագահը արձագանքելով հայտարարել է, թե ներկա պայմաններում միասնականություն է պետք, ոչ թե փոխադարձ մեղադրանքներ։«Այսպիսի ժամանակներում ես չեմ կարող ընդունել, որ ինչ-որ մեկը PR անի բացասականի վրա՝ ելնելով իր քաղաքական շահերից»,- հայտարարել է Էրդողանը։

Մինչ ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, փլատակներից մարդկանց ողջ դուրս բերելու հույսը գնալով նվազում է՝ նաև հաշվի առնելով այն, որ երկրաշարժից տուժած բնակավայրերում գիշերը ջերմաստիջանն իջնում է զրոյից ցածր։  Անօթևան մնացածներից շատերն էլ գիշերում են փողոցում, ինչը ցրտահարությւոնների ռիսկը մեծացնում է։ «Կա երկրորդական աղետի իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնականը», – ահազանգել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկրաշարժերի արձագանքման մենեջեր Ռոբերտ Հոլդենը:

Հարևան Սիրիայում իրավիճակն ավելի վատ է. երկրաշարժից առաջ Թուրքիայի հետ սահմանին բաց էր միակ անցակետը՝ Բաբ էլ Հավան։ Այժմ այն նույնպես փակ է, քանի որ դեպի այնտեղ տանող ճանապարհները դարձել են անանցանելի։ Թուրքական իշխանությունները հայտնում են, որ շուտով կբացեն ևս երկու անցակետ։

Սիրիայի հյուսիսում մնում է վերջին անկլավը, որը վերահսկվում է ոչ թե Ասադի ռեժիմի, այլ ընդդիմության կողմից։ Երկար տարիների քաղաքացիական պատերազմի հետևանքով ավերածություններին գումարվել են երկրաշարժի հետևանքները։ Միայն Իդլիբ նահանգում հայտնի է դարձել, որ զոհվել է 1500 մարդ։ Սիրիայի վարչակարգի դեմ արևմտյան պատժամիջոցներն ավելի են խորացնում պատուհասը: «Մենք չունենք բավարար բուլդոզերներ, չունենք բավականաչափ կռունկներ, չունենք բավականաչափ նավթ, այս ամենը եվրոպական և ամերիկյան պատժամիջոցների պատճառով», – ասել է Բաշար ալ-Ասադի խորհրդական Բութայնա Շաբանը:

Տաթև Ֆռանգյան