Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել. զոհերի թիվն աճում է

Լուրեր

09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Բոլորը

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10.48-ին, 376 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 85 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, օջախը՝ 40 կիլոմետր խորության վրա։

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան էլ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ դառնալով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր՝ ըստ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ էլ տեղի է ունեցել նույն օրը ցերեկը։

Բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման թուրքական գրասենյակը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7,1 հազարը, ավելի քան 40 հազարը վիրավորվել են։

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 7,108 մարդ, վիրավորների թիվը՝ 40,910»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան