Ռուսաստանի նավթագազային եկամուտները հունվարին կրճատվել են 46%-ով

Լուրեր

11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
Բոլորը

Հունվարին նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 46%-ով։ Այս մասին հայտնել է ՌԴ Ֆինանսների նախարարությունը, փոխանցում է VOA-ն։

Նշվում է, որ հունվարին նավթից ու գազից ստացված եկամուտները կազմել են 426 մլրդ ռուբլի։ Ֆինանսների նախարարությունն անկումը կապել է ռուսական Urals տեսակի նավթի գների նվազման և գազի արտահանման կրճատման հետ։

Հունվարի սկզբին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ հունվարին Ռուսաստանի եկամուտները նվազել են՝ վկայակոչելով մասնագիտացված գործակալությանը, ըստ որի՝ Urals նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 38 դոլարից պակաս: Դա նույնիսկ ցածր է 60 դոլար գնի շեմից, որը սահմանել էին արևմտյան երկրները դեկտեմբերին՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման: Սակայն իրական գինը, որով Ռուսաստանը վաճառում է նավթը, կարող է ավելի բարձր լինել։

Reuters-ի գնահատականներով՝ 2022 թվականին Եվրոպա ռուսական գազի մատակարարումները, նախորդ տարվա համեմատ, նվազել են գրեթե 46%-ով և հասել 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը ԵՄ մի շարք երկրներ, իսկ մյուսներն իրենք հրաժարվեցին ռուսական գազից։ Արտահանման ծավալների անկման վրա ազդել է նաև «Հյուսիսային հոսք» գազատարերի վթարը։

Ռուսաստանի ոչ նավթային և գազային եկամուտները հունվարին կազմել են 931 միլիարդ ռուբլի՝ 28 տոկոսով պակաս 2022 թվականի հունվարի համեմատ։ Ֆինանսների նախարարությունը նշում է, որ դա տեղի է ունեցել «հիմնականում ԱԱՀ-ի և եկամտահարկի եկամուտների կրճատման պատճառով»։

Միաժամանակ, բյուջեի ծախսերը հունվարին աճել են գրեթե 59%-ով և հասել 3,1 տրիլիոն ռուբլու։ Ֆինանսների նախարարությունում սա կապում են պայմանագրերի արագ կնքման և կանխավճարի հետ։

Այսպիսով, Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվարին կազմել է 1,76 տրլն ռուբլի։ Սա ռեկորդ է 1998 թվականից ի վեր, նշում է Bloomberg-ը։ ՌԴ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի։

Տաթև Ֆռանգյան