Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գործում է ԱԳՆ թեժ գիծ
Հասարակություն
06.02.2023 | 16:52ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը՝ հետևյալ հեռախոսահամարով․
Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111
Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111
Էլփոստ՝ [email protected]