Ռուսաստանը Դոնեցկի շրջանում հարձակման է պատրաստվում․բրիտանական հետախուզություն

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Վերջին երեք օրվա ընթացքում Ռուսաստանը Պավլովկա և Ուգլեդար քաղաքների մոտ հետախուզական գործողությունները վերածել է համակարգված հարձակման։ Այս մասին ասվում է բրիտանական հետախուզության՝ ուկրաինական պատերազմի 342-րդ օրվան վերաբերող զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործողություններում կրկին ներգրավված են 155-րդ գնդի ստորաբաժանումները։ Նրանք մի քանի հարյուր մետր առաջ են գնացել Քաշլագաչ գետից այն կողմ, որը մի քանի ամիս հանդես էր գալիս որպես շփման գիծ։

Զեկույցում ասվում է, որ ռուսական հրամանատարությունը, հավանաբար, մշակում է հարձակման նոր ուղղություն Ուկրաինայի հսկողության տակ գտնվող Դոնեցկի շրջանում, որպեսզի ուկրաինական բանակին շեղի Բախմուտից։ Ըստ հետախուզության՝ ՌԴ-ն, հավանաբար, կշարունակի տեղային հաջողություններ  գրանցել Բախմուտի ուղղությամբ, սակայն Ռուսաստանը չունի բավականաչափ զորք՝ էական բեկման հասնելու համար։

Էմմա Չոբանյան