Ալիևը հայերին անվանում է «բարբարոսներ»․ Հաագայում սկսվեցին «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում այսօր սկսվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումները․ պաշտոնական Երևանը դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի և հայության նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը խնդրեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել`«նախքան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը հրապարակելը։ Եղիշե Կիրակոսյանը ելույթում շեշտեց՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար։

«Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք եկել։ Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Սակայն Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության մեջ»,- ասաց Կիրակոսյանը։

Կիրակոսյանը ներկայացրեց դեկտեմբերի 12-ից՝ Լաչինի միջանցքի փակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը։ Բուժօգնության հնարավորությունից զրկված լինելու հետևանքով մեկ անձ մահացել է, խանութները դատարկ են, սնունդը կտրոններով է բաշխվում, դեղերի պակաս կա, մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Ադրբեջանական կողմը պարբերաբար դադարեցնում է գազամատակարարումը, էլեկտրաէնեգիա բնակիչները ստանում են ընդհատումներով, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։

Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մի շարք այլ պետություներ արդեն իսկ դատապարտել են Ադրբեջանի քայլերը։ Ավելին՝ մեկ ամիս առաջ ՄԻԵԴ-ը որոշում հրապարակեց` պահանջելով Ադրբեջանից բացել ճանապարհը ծանր հիվանդների ու ճանապարհներին մնացած մարդկանց համար։ Կիրակոսյանը, սակայն, շեշտում է՝ Ադրբեջանը դատարանի այս որոշումն էլ անտեսեց։

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել։ Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից։ Ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց քաղաքացին դառնալ»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Մարտին Լոուրենսն իր հերթին շեշտեց՝  Արցախում Ադրբեջանի համար վիճահարույց համարվող 2 հանքերի աշխատանքը դադարեցվել է, իսկ ԼՂ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավվածությամբ ուսումնասիրություն կատարել հանքերում։ Սակայն Ադրբեջանը ոչ մի պայմանի չի համաձայնում և չի բացում Լաչինի միջանցքը․ Լոուրենսը հիշեցրեց, որ միջազգային կառույցները քանիցս իրենց զեկույցներում փաստել են այն մասին, որ Ադրբեջանում հավաքների ազատություն չկա։

«Ադրբեջանը միշտ չի թաքցրել իր նպատակը, Ալիևն ասել է՝ մեր հիմնական պարտքն էր վտարել հայերին մեր հողերից։ Ընդ որում, սա մարդ է, ով հայերին սիրում է անվանել «շներ»,« վայրենիներ», «բարբարոսներ»։ Էլ ավելի ցնցող է 2020-ի տարեվերջին Ադրբեջանին պատկանող դրոշմանիշային ընկերության թողարկած դրոշմանիշը։ Այս մարդը հականեխում է ԼՂ-ն, ըստ էության, Ադրբեջանը տարածաշրջանի հայերին համարում է վերացման ենթակա»,- նշեց Լոուրենսը։

Խոսելով բնապահպան ներկայացող ակտիվիստներից՝ Մարտին Լոուրենսն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչպես են նրանք հայտնի համաթյուրքական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշը ցույց տալիս։

Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Պիեռ դը Արժան իր ելույթում նշեց, որ Լաչինի միջանցքում հավաքված, այսպես կոչված, էկոակտիվիստները տարածքային ու էթնիկ զտման կարգախոսեր են հնչեցնում։  Հավելեց՝ Հաագայի դատարանն այս դեպքում պարտավոր է գործել անհապաղ։ Նրա խոսքով` եթե հրատապ միջոցներ չկիրառվեն Ադրբեջանի դեմ, ապա ԼՂ-ում շուտով հայեր չեն մնա։

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից խնդրում է պարտավորեցնել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այնպիսի ակցիաներ կազմակերպելն ու դրանց օժանդակելը, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Բացի այդ, Բաքվին պարտավորեցնել, որպեսզի երաշխավորի Լաչինի միջանցքով անխափան ու ազատ տեղաշարժն անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար, ինչն ընդգծված է նաև եռակողմ հայտարաության մեջ։  Երևանը ՄԱԿ-ի միջազգային դատարանից ակնկալում է նաև միջամտւթյուն, որպեսզի  Բաքուն անմիջապես ու լիովին վերականգնի գազատարի աշխատանքը, ինչպես նաև ձեռնպահ մնա բնական գազի մատակարարմանն ու այլ հանրային ծառայությունների մատուցմանը խոչընդոտելուց։

Այսօրվա դատական լսումները Հայաստանի կողմից 2020 թվականին Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի բաղկացուցիչ մասն էին, որով Հայաստանը Բաքվին մեղադրում է ռասսայական խտրականությունը բացառող մի շարք միջազգային փաստաթղթերն ու համաձայնագրերը խախտելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան