Եռաբլուրում որդեկորույս հորը ձերբակալելը եղել է ոչ իրավաչափ. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Վարչական դատարանում շարունակվում է Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների դեմ Ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարան է դիմել Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա իրականացրած զոհված զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Ըստ ոստիկանական հայցի, զինծառայողների հարազատները խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը։ Այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն և ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։ 

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել զինվորական պանթեոն՝ պատճառաբանելով, որ «իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր»։

Նրանցից 20-ը տուժող են ճանաչվել, այս պահին գործով առերեսումներ են իրականացվում։

Այսօր 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցի քննության ժամանակ վարչական գործերով ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ներսես Հարությունյանը պնդեց՝ կարևոր է այս հայցի լուսաբանումը, քանի որ գործն առանձնահատկություն ունի և վերաբերում է զոհված զինծառայողի ծնողին, որին ոստիկանները բռնի ուժով որդու շիրիմի մոտից էին տարել ոստիկանություն։

Փաստաբանն ընդգծեց, որ Բագրատ Ուզունյանը առանց բացառության ամեն առավոտ այցելում է որդու շիրիմին։ Միջադեպից առաջ սեպտեմբերի 20-ի ամբողջ գիշեր եղել է պանթեոնում․․․ Առավոտյան քաշքշելով, անմարդկային վերաբերմունքի դրսևորմամբ՝ քարշ տալով նրան բերման են ենթարկել։ 

Ներսես Հարությունյանը հայտարարեց, որ հայցի դեմ ամբողջությամբ առարկում են, որովհետև ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։