Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցնցված է, որ BBC HARDtalk-ի հաղորդավարը ցեղասպանությունն առաջարկել է որպես Արցախի հայերի առջև ծառացած «իրատեսական տարբերակներից մեկը»

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցնցված և սարսափած է, որ BBC HARDtalk-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրը 2023 թվականի հունվարի 23-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ ցեղասպանությունն առաջարկել է որպես Արցախի հայերի առջև ծառացած երկու «իրատեսական տարբերակներից» մեկը»։ Այս մասին ասված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստում մեջբերվում է հարցազրույցի այն հատվածը, որտեղ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմի կողմից Արցախի անօրինական 44-օրյա շրջափակմանը՝ Սաքուրը Վարդանյանին հարցրել է. «Դուք վերահսկում եք մի փոքրիկ անկլավ, որն այժմ գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, և թվում է, թե ձեր միակ իրատեսական տարբերակը կա՛մ Ադրբեջանի հետ քաղաքական գործարք մշակելն է, կա՛մ ժողովուրդը՝ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը, պետք է որոշի, որ սա այլևս կայուն չէ և լքի տարածքը։ Այսպիսով, ո՞ր մեկն է լինելու՝ քաղաքական գործարք, թե՞ հեռանալ»։

«Ինչպես Լեմկինի ինստիտուտը բազմիցս նշել է իր ահազանգերում և հայտարարություններում՝ մարդկանց մահվան սպառնալիքով ստիպել լքել իրենց հողը՝ ցեղասպանության ձև է:

Լեմկինի ինստիտուտը զարմացած է, որ ստիպված է մատնանշել, որ ցեղասպանությունը երբեք չպետք է առաջարկվի վտանգված ժողովուրդներին՝ որպես ապագա հնարավոր «իրատեսական տարբերակ»։ Ցեղասպանությամբ սպառնացած մարդիկ առերեսվում են ընտրության՝ առանց ընտրության։ Եթե հայերը ստիպված լինեն հեռանալ իրենց տներից Ադրբեջանի սպառնալիքների ներքո, «դա իրատեսական տարբերակ չէ», դա ցեղասպանություն է։ Սաքուրի կողմից հարցի ձևակերպումը նրան դնում է հանցագործի դիրքում, որն այս դեպքում Իլհամ Ալիևն է։ Արցախը ներդնելով ֆանտաստիկ սցենարի մեջ, որտեղ հնարավոր են քաղաքական բանակցություններ ներկայիս հակահայ, ցեղասպան ադրբեջանական վարչակարգի հետ, Սաքուրը ներգրավվում է ցեղասպանության ոչ այնքան նուրբ ժխտման մեջ և նույնիսկ մեղադրում է զոհին»,- ասված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան