ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը

Լուրեր

17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
Բոլորը

ԱՄՆ-ը չի բացառում «որևէ կոնկրետ զենքի համակարգերի մատակարարումն Ուկրաինային»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջոն Ֆայները՝ պատասխանելով MSNBC-ի հարցին՝ արդյո՞ք Վաշինգտոնը դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆայները նշել է, որ Ուկրաինային օգնությունը տրամադրվելու է նրա պահանջներին համապատասխան։

«Մենք շատ մանրամասն դա կքննարկենք»,- ասել է նա՝ մեկնաբանելով Կիևին կործանիչներ փոխանցելու մասին ուկրաինական կողմի կոչերը։

Ուկրաինա ամերիկյան կործանիչների մատակարարումը չի բացառել նաև ԱՄՆ ՊՆ-ն։

«Մենք հաստատ ոչինչ չենք պատրաստվում հանել օրակարգից»,- ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը՝ պատասխանելով F-16 կործանիչների հնարավոր փոխանցման մասին հարցին։

«Մենք տրամադրում ենք հակաօդային պաշտպանության համակարգեր, վարժեցնում ենք ուկրաինացիներին՝ Patriot-ի հետ աշխատելու համար։ Մենք տեսանք, թե որքան անհավանական կերպով են նրանք օգտագործում մի շարք օդային հնարավորություններ, որոնք տրամադրում ենք ոչ միայն մենք, այլև այլ երկրները։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես չեմ պատրաստվում առաջ անցնել օգնության որևէ փաթեթից, որը դեռևս չի հայտարարվել կամ նախագահի և պաշտպանության նախարարի որոշումներից»,- ասել է խոսնակը։

Հավելենք, որ նախօրեին միջազգային լրատավամիջոցները տեղեկություններ էին հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ քննարկում են Կիևին կործանիչների մատակարարման հնարավորությունը։

Էմմա Չոբանյան