Ադրբեջանցի պաշտոնյայի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը տապալվել է՝ Բաքուն նախապայմաններ է առաջադրել․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԵՄ Խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ-ում դիտորդների տեղակայել այն պայմաններում, երբ Ալիևը շաբաթներ առաջ բաց քննադատում էր ԵՄ-ին, որ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու են մտադիր հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից դիտորդական առաքելություն տեղակայել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, թե «դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է լուրջ շեղումներով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ ԵՄ որոշ անդամ երկրների կողմնակալ մոտեցման պատճառով․ «ԵՄ առաքելության առկայությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով։ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Երևանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից։ ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար և դրանից պետք է խուսափել»։

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանության հնչեցրած մտահոգություններին՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ վստահաբար Հայաստանի իշխանությունները կշարունակեն խոսել խաղաղության օրակարգից՝ չնայած ԵՄ դիտորդների տեղակայվելուն։

«Կարծում եմ՝ ավելի նորմալ պայմաններ են ստեղծվում կառուցողական բանակցությունների համար։ Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին իր պատկերացումները։ Բայց Հայաստանի իշխանությունները կարող են ոչ թե միանգամից կատարել այդ պարտադրանքները, այլ բանակցել, փորձել սեփական պատկերացումները ներառել այդ փաստաթղթերի մեջ։ Այդ առումով, իհարկե, բարդանալու է այդ փաստաթղթի ստորագրումը»,- ասաց Տիգրան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան