ՆԱՏՕ-ի երկրները ռազմական օգնություն են խոստացել Ուկրաինային Գերմանիայում կայանալիք հանդիպման նախաշեմին

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներից բաղկացած խումբը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը, խոստացել են լրացուցիչ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ օգնելու նրան պայքարել Ռուսաստանի դեմ։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Կիևի համար սպառազինությունների վերաբերյալ կարևոր հանդիպման նախօրեին, որը պետք է տեղի ունենա Գերմանիայում։

«Արևմուտքը պետք է մնա միասնական և շարունակի սատարել Ուկրաինային ռազմական աջակցությամբ»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը բրիտանացի գործընկերոջ և այլ պաշտոնյաների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ռազմակայանում հավաքված պաշտոնյաները պարտավորվել են տրամադրել հրթիռներ, Stinger շարժական ՀՕՊ համակարգեր, գնդացիրներ, այլ սարքավորումներ և ծառայություններ: Մեծ Բրիտանիան, որն արդեն հայտարարել է Ուկրաինա տանկեր ուղարկելու ծրագրերի մասին, կմատակարարի նաև 600 Brimstone հրթիռ, ասել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

Լեհաստանը կուղարկի S-60 զենիթային համակարգեր՝ 70,000 փամփուշտներով և պատրաստ է նվիրաբերել Leopard 2 տանկերի վաշտ՝ «նման տանկերի դոնորների ավելի լայն կոալիցիա ստեղծելու ակնկալիքով», ասվում է հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ Leopard տանկերի պոտենցիալ մատակարարումը կլինի օրակարգում, երբ երկրների ավելի լայն խումբ, ներառյալ՝ ԱՄՆ-ը, ուրբաթ կհանդիպեն Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում:

Հինգշաբթի Միացյալ Նահանգները և Գերմանիան փորձեցին հարթել Leopard-ի շուրջ տարաձայնությունները, որոնք Բեռլինը մինչ այժմ հրաժարվում էր մատակարարել Ուկրաինային, սակայն այդ ջանքերի արդյունքների մասին դեռևս չի հաղորդվում:

Տաթև Ֆռանւյան