Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել ԵԽ Գլխավոր քարտուղարին

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով, Արցախի ժողովրդին զրկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող մարդու հիմնական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչը հանդիսանում է պետական ահաբեկչություն։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը, որն Արցախի դեմ 2020 թվականի բարբարոսական ռազմական արշավից հետո անօրեն մնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ներկայումս օգտագործում է կեղծ «բողոքի ակցիաները» որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի ժողովրդին բնաջնջելու հրապարակայնորեն հայտարարված նպատակին:

Այդ համատեքստում նամակում կոչ է արվել ԵԽ Գլխավոր քարտուղարին, կազմակերպության ղեկավարությանը և անդամ պետություններին կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արագ և վճռականորեն օգտագործել Եվրոպայի խորհրդի ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի և անմարդկային շրջափակումն անհապաղ վերացնելու նպատակով։ Փաստաթղթում նաև նշվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, մասնավորապես, կազմակերպությունում վերջինիս ներկայացուցչության իրավունքները կասեցնելու անհրաժեշտությունը՝ ԵԽ կանոնադրության բացահայտ խախտման պատճառով։

Գրության պատճեններն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։