Հղիության հիմքով խտրական վերաբերմունք է ցուցաբերվել և անձն աշխատանքի չի ընդունվել. փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հասկանալու համար, թե ովքեր են դիմում դատարան, ինչ խնդիրներով և արդյոք ԱԱՏՄ-ն, բացի վերահսկողություն իրականացնելուց, նաև որևէ անելիք ունի՝ խախտումները կանխելու ուղղությամբ, 500-ից ավելի վճիռներ ենք ուսումնասիրել և՛ քաղաքացիական գործերով, և՛ վարչական, նաև 100-ից ավելի որոշումներ, որոնք վերաբերել են աշխատանքից ազատման խնդիրներին՝ ինչպես կարգապահական հիմքով, այնպես էլ ոչ կարգապահական, նաև աշխատավարձերի բռնագանձման հետ կապված խնդիրներին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «ԱԱՏՄ գործունեության առանձնահատկությունները և խնդիրները աշխատանքային իրավունքի ոլորտում» թեմայով հրավիրած ասուլիսում այս մասին նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավապաշտպան Աննա Մելիքյանը։

Նրա խոսքով՝ մշտադիտարկումը ցույց է տվել, որ աշխատողների հայցերը հիմանակնում բավարարվում են։ «Քաղաքացիական գործերով հայցվորների մեծամասնությունը կանայք են՝ հիմնականում մարզերից, իսկ վարչական գործերով ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։ Աշխատանքից ազատման դեպքերով մարզերից և Երևանից գրեթե հավասարաչափ հայցեր են ներկայացվել, իսկ աշխատավարձերի բռնագանձման վերաբերյալ մեր դիտարկած գործերի 82 տոկոսի դեպքում Երևանում են հայց ներկայացրել»,- նշեց փորձագետը՝ նկատելով, որ ուշադրություն պետք է դարձնել Երևանից դուրս բնակչությանը աշխատանքային իրավունքների մասին իրազեկման խնդրին։  

Մելքիքյանը հավելեց՝ դիտարկումը ցույց է տվել, որ պետական մարմինների դեմ բողոքներ գրեթե չեն ներկայացվում, թեև օրենսդրությունը չի կաշկնդում, որ վերահսկողություն իրականացվի ոչ միայն մասնավոր , այլ նաև հանրային գործատուների շրջանում։ 

«Արձանագրված խնդիրներից են աշխատողին աշխատանքային պայմանագիր չտրամադրելը, աշխատանքից ազատման դեպքում ժամանակին չծանուցելը կամ ոչ պատշաճ ծանուցելը և այլ աշխատանք չառաջարկելը։ Աշխատանքից ազատման հրամաններում հաճախ բացակայում է իրավական կամ փաստական հիմքը։ Լուրջ խնդիր է նաև աշխատանքից ազատման դեպքում վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։ 

Արձանագրվել են նաև խտրականության դեպքեր, օրինակ՝ հղիության հիմքով խտրական վերաբերմունք է ցուցաբերվել և անձն աշխատանքի չի ընդունվել, նաև գրանցվել է դեպք, երբ աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքի հասած աշխատակիցը, այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրով դա նախատեսված չի եղել,- նշեց փորձագետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։