ԱՄՆ-ն Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի զենք կտրամադրի

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի չափով (2,3 միլիարդ եվրո) ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը։ Ըստ այդ տեղեկատվության՝ սպառազինություն և տեխնիկա կմատակարարվի Պենտագոնի պաշարներից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զենքի նոր փաթեթը չի ներառի տանկեր, սակայն կներառի զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր և մեծ քանակությամբ զինամթերք։ Մասնավորապես, Ուկրաինան կստանա ևս 59 Bradley հետևակի մարտական մեքենա՝ ի լրումն 50 հետևակի մարտական մեքենաների, որոնք Վաշինգտոնը հայտարարեց մեկ շաբաթ առաջ, ինչպես նաև 90 Stryker զրահափոխադրիչ, 53 ականապատ մեքենա, բարձր շարժունակության բազմաֆունկցիոնալ անվավոր մեքենաներ:

Բացի այդ, Միացյալ Նահանգները Կիևին կտրամադրի լրացուցիչ զինամթերք «երկիր-օդ» հրթիռային համակարգերի համար (NASAMS), ութ Avenger հակաօդային պաշտպանության համակարգեր, լրացուցիչ զինամթերք HIMARS MLRS-ի համար, 20,000 155 մմ հրետանային արկ, 600 155 մմ ճշգրիտ. կառավարվող հրետանային արկեր, 95,000 105 մմ հրետանային արկեր, 11,800 120 մմ ականանետեր, բարձր արագությամբ հակառադարային հրթիռներ (HARMs), ինչպես նաև տրանսպորտային միջոցներ, փոքր զենքի պարկուճներ, գիշերային տեսողության սարքեր, տրանսպորտային միջոցների մասեր և դաշտային սարքավորումներ:

Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 26,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

Տաթև Ֆռանգյան