Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Եվրախորհրդարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող բանաձևը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ նախօրեին ընդունված բանաձևը՝ դատապարտելով այն։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը 11 կետից բաղկացած բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, որով Ադրբեջանից պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բանաձևը դատապարտում է ռուս խաղաղապահների անգործությունը, կարծում է, որ նրանց փոխարինումը ՄԱԿ-ի մանդատի ներքո ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով պետք է դառնա հրատապ բանակցությունների թեմա։ Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ադրբեջանի խորհրդարանը դժգոհություն է հայտնել այս բանաձևի առնչությամբ։

«Մենք մեր բողոքն ենք հայտնում 2023 թվականի հունվարի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված կողմնակալ և անարդար բանաձևի դեմ, որը հիմնված է ստի և անհիմն մեղադրանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, բանաձևի հեղիակներին Մեջլիսը մեղադրում է երկակի ստանդարտների, իսկ Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, իբր, խախտելու համար։ Ադրբեջանի խորհրդարանը նշում է, թե Լաչինի միջանցքը, իբր, «բաց է ռուս խաղաղապահների, Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից մարդասիրական ապրանքների փոխադրման, ինչպես նաև Ղարաբաղում բնակվող հայերի, այդ թվում՝ երեխաների և հիվանդների փոխադրման համար»։

«Ափսոսանք է առաջացնում, որ եվրոպացի պատգամավորները ոչ միայն չեն տեսնում և չեն էլ ուզում տեսնել Ադրբեջանի ստեղծած նոր իրողությունը տարածաշրջանում, այլ հետևողականորեն խաթարում են խաղաղ բանակցությունների գործընթացը, որն Ադրբեջանն առաջ է տանում վերջին երկու տարիներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում նաև կոչ է արվում Եվրախորհրդարանի ղեկավարությանը՝ վերջ տալ «նման ապակառուցողական և կողմնակալ նախաձեռնություններին»։

Էմմա Չոբանյան