ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին են ներկայացվել տարածաշրջանային վերջին իրադարձությունները

Լուրեր

12.04.2026 | 23:05
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ Օրբանը 2-րդ տեղում է
12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
Բոլորը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներն ու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Խավիեր Կոլոմինային ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը` ընդգծելով, որ Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրիչ գործողությունների:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին արձագանքելու համար` կարեւորելով միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ներկայացնելով այցի նպատակը, նշել է, որ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով` հավելելով, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը: Հայկական կողմը եւս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորություններին: