Չարաշահումների ռիսկ կա․ պետական գաղտնիքի մասին օրենքում հետընթաց կա որոշ փոփոխությունների մասով․ Գենյա Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» ղեկավար Գենյա Պետրոսյանի հետ

-Տիկի՛ն Պետրոսյան, քաղհասարակությունը մտահոգություններ ունի «Պետական գաղտնիքի» մասին օրենքի փոփոխությունների հետ կապված։ Ձեր ղեկավարած ՀԿ-ն հետևում է այս գործընթացին, նաև առաջարկներ եք ներկայացրել։ Կխնդրեմ ասեք՝ ո՞րն է ձեր հիմնական մտահոգությունն այն նախագծի շուրջ, որն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն արդեն ընդունել է, և արդյո՞ք ձեր առաջարկներն ինչ-որ կերպ հաշվի առել են։

-Մեր կազմակերպությունն իրականացրել է համապարփակ հետազոտություն պետական և ծառայողական գաղտնիքի բնագավառում բոլոր օրենսդրական կարգավորումների և միջազգային լավագույն փորձի ու չափանիշների տեսանկյունից։ Վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք արդեն իսկ գործող օրենսդրությունն ունի և, բնականաբար, մեր հիմնական մտահոգությունը պայմանավորված է տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն, անհամաչափ սահմանափակման ռիսկերով, այսինքն՝ տեղեկությունները, որոնք ունեն հանրային կարևորություն և նշանակություն, կարող են հայեցողաբար գաղտնագրվել որպես պետական գաղտնիք, այնինչ հնարավոր է՝ դրանք որևէ առնչություն չունենան ազգային անվտանգության շահերի հետ կամ որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված չլինի այդ սահմանափակումը։

-Եկեք քաղաքացու աչքով փորձենք դիտել, երբ կառավարող ուժը փոխում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, քաղաքացին կարող է ունենալ կասկած, որ ընդհանրապես իշխանությունները փորձում են այնպիսի փոփոխություններ անել, որ իրենց ցանկալի ինֆորմացիան հանրությունը չիմանա։ Նման մտահոգությունն արդարացվա՞ծ է։

-Հենց դա է մեր կազմակերպությունների հիմնական մտահոգությունը, և այս բոլոր փաստարկները, առաջարկություններն ու դիտարկումները, որոնք կատարվել են մեր կազմակերպությունների կողմից, ուղղված են եղել այդ ռիսկերի բացառմանը, որպեսզի հենց Ձեր կողմից նշված քաղաքացու կողմից այս նախագիծն ու փոփոխությունները չդիտարկվեն որպես իրականում նման նպատակ հետապնդող նախաձեռնություն։ Պետք է օրենքով նախատեսվեն բոլոր այն երաշխիքներն ու հակակշիռները, որոնք պետության այդ հայեցողությունը՝ գաղտնագրելու համապատասխան տեղեկատվությունը, կբացառվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան