ԱՄՆ-ն Ուկրաինային կտա այն, ինչ նրան անհրաժեշտ է մարտի դաշտում․ Բլինքեն

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճռական է տրամադրել Ուկրաինային այն, ինչ նրան անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ագրեսիայի զարգացման հետ միասին, զարգացել է նաև մեր օգնությունը Ուկրաինային՝ համոզվելու համար, որ նա ունի այն, ինչ անհրաժեշտ է ագրեսիային հակազդելու համար»,- ասել է Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Եթե նայեք հետագծին՝ Stingers-ից մինչև Javelins և HIMARS, Bradley մարտական մեքենաներ և Patriot հրթիռների մարտկոցներ, կտեսնեք, որ մենք անընդհատ մատակարարում ենք այն, ինչ անհրաժեշտ է Ուկրաինային, և մենք դա անում ենք այնպես, որ համոզվենք, որ դա համահունչ է մարտի դաշտում տեղի ունեցողին»,- ասել է Բլինքենը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինային ամերիկյան աջակցության տրամադրումը սկսվել է ագրեսիայի մեկնարկից մի քանի ամիս առաջ, երբ Վաշինգտոնը տեսել է, որ «փոթորկի ամպեր են կուտակվում Ուկրաինայի գլխին»։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինային տանկեր մատակարարելու պատրաստակամությունը։

«Մենք ողջունում ենք վարչապետի հանձնառությունը՝ շաբաթավերջին Ուկրաինա ուղարկել Challenger 2 տանկեր և լրացուցիչ հրետանային համակարգեր՝ տարրեր, որոնք կշարունակեն ուժեղացնել և լրացնել այն, ինչ տրամադրել է Միացյալ Նահանգները»,- ասել է Բլինքենը:

Տաթև Ֆռանգյան