Բացահայտ ցեղասպանական ճնշում է՝ ՀՀ-ին հարվածելու, Արցախի կամքը կոտրելու․ Թուրքիայի համաձայնությունը կա․ Ռուբեն Սաֆրաստյանը՝ Լաչինի միջանցքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարո՛ն Սաֆրաստյան, 37-րդ օրն է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, 120.000 բնակչությամբ Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի ծայրահեղ է դառնում։ Ձեր կարծիքով՝ որքա՞ն է սա շարունակվելու Ալիևն արդեն հայտարարել է՝ փակ են պահելու այնքան, մինչև իրենց պահանջը չկատարվի։ Ձեր մեկնաբանությունը կխնդրեմ ստեղծված իրավիճակին և Բաքվի գործողություններին։

-Այս գործողությունը, որը բացահայտ ցեղասպանական բնույթ ունի, համաձայնեցված է Թուրքիայի հետ, ես կասեի՝ համատեղ ծրագրի մաս է կազմում։ Երեք նպատակ է հետապնդում այն։ Առաջինը, իհարկե, Արցախի բնակչության կամքը կոտրելն է, Արցախը հայաթափելը։ Երկրորդ՝ դա հարված է հասցնում Հայաստանին, և երրորդ՝ ռուս խաղաղապահներին, ըստ էության, հեղինակազրկելով նրանց։ Այս նպատակներն իրականացվում են արդեն 37-րդ օրը, և համոզված եմ, որ դեռ որոշ ժամանակ կշարունակվեն։ Ինչպես կարելի է կանգնեցնել այդ ծրագրի իրականացումը։ Առաջին հերթին, իհարկե, միջազգային կազմակերպությունների ավելի նպատակաուղղված գործողություններով՝ ոչ միայն քննադատություններ հնչեցնելով, կոչեր, հայտարարություններ, այլ նաև պետք է անցնել հաջորդ փուլին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի, Թուրքիայի վրա։ Երկրորդ՝ ես դեռ հույսս չեմ կորցրել, որ Ռուսաստանը որոշակի քայլերի կդիմի, որովհետև կարող է Ադրբեջանի վրա ազդել, եթե ցանկանա։ Թուրքիայի վրա կարող է ճնշում գործադրել ԱՄՆ-ն՝ դիվանագիտական, տնտեսական առումով, և ես կարծում եմ, որ բանակցություններում, որ պետք է վարի Թուրքիայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում, տեղ կհատկացվի նաև այս խնդրին։ Կարևոր է, որ Արևմուտքը սկսում է ակտիվանալ։

-Լաչինի հարցով նշում եք միջազգային կազմակերպությունների ավելի նպատակաուղղված գործողությունների մասին։ Ձեր կարծիքիով՝ ինչո՞ւ մինչև հիմա չի արվում, 37 օրը քիչ ժամանակ չէ։

-Դիվանագիտության մեջ ընդունված է, որ մինչև իրական գործողությունների դիմելը, մինչ գալիս է կոչերի, հայտարարությունների փուլը։ Եթե դա արդյունք չի տալիս, և որոշում է ընդունվում շարունակել, միայն դրանից հետո, որովհետև հաջորդ փուլերում պետք է ռեսուրսներ օգտագործել որոշակի։

-Կոչերից հետո միայն որոշումներ ընդունել մարդկանց կյանքի հաշվի՞ն։

-Գիտեք՝ միջազգային հարաբերությունները երբեք աչքի չեն ընկել մարդասիրական բնույթով, դա է իրականությունը։ Չեմ կարծում, որ գործը կհասնի մինչև վերջնական աղետը, երբ պաշարները լրիվ կսպառվեն։ Ես կարծում եմ, որ հաշվարկում են, որքան էլ դաժան է հնչում՝ ամեն ինչ հաշվարկվում է, և միջազգային հանրությունը հույս ունի, որ դրան չի հասնի։ Կարծում եմ՝ այստեղ ամենակարևորը Արցախի հայության կամքն է՝ մինչև վերջ կանգնել և ոչ մի քայլ չզիջել այս անմարդկային, ցեղասպանական ճնշումների դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան