Մոսկվան «փուռն է տալիս» Ռուբեն Վարդանյանին․ Պուտինը Երևանում ասել է՝ նրա հետ կապ չունի, ձեռքերը լվացել են․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 19:26
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած
20.04.2026 | 19:13
Առավել ջանքեր կգործադրեմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղղությամբ. Քևին Համիլթոնը՝ ՀՀ նախագահին
20.04.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
20.04.2026 | 18:30
Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի
20.04.2026 | 18:25
«Ուժեղ Հայաստանի» անդամների տներում խուզարկություններ են կատարվում
20.04.2026 | 18:20
Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայի հետ սահմանը փակ մնալու մասին // Մասկը Ֆրանսիայում կհարցաքննվի․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
20.04.2026 | 17:30
Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կա տեղեկություն, որ այս օրերին ՌԴ-ից կրկին առաջարկում են Հայաստանին՝ ԱԳ նախարարի մակարդակով մեկնել Մոսկվա և բանակցել եռակողմ հանդիպման շրջանակում՝ Լավրով-Բայրամով-Միրզոյան։ Նախորդ հանդիպումը դեկտեմբերի վերջին հետաձգել, և ոչ թե չեղարկել էր ՀՀ-ն։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ չի պատրաստվում Լաչինի միջանցքի հարցով բանակցության մեջ մտնել՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասկածի տակ չդնելու նպատակով։ Մինչդեռ Արցախի իշխող ուժի պատգամավոր Արամ Հարությունյանը Factor TV-ին տված հարցազրույցում հարց բարձրացրեց՝ Հայաստանն է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով իր մասով պարտավորվել է բանակցել միջանցքի բացման հարցով։ Տեսակետը սա է՝ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, ուզո՞ւմ եք Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցի, վերականգնե՛ք Արցախը որպես բանակցային կողմ։

Ինչո՞ւ պետք է Մոսկվա գնա կամ չգնա ՀՀ արտգործնախարարը։ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանից Factor TV-ի հարցազրույցում նաև հետաքրքրվեցինք՝ բոլոր անհամաձայնություններով և քննադատություններով հանդերձ՝ ՌԴ-ն և Ադրբեջանն են, որ կարող են բացել միջանցքը։ Բոյկոտել նրանց ձևաչափը, որ ի՞նչ լինի։ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ ՀՀ-ն կատարում է աշխատանք միջազգային կառույցներում, և բանակցելու արդյունք է, օրինակ, այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում անցկացված քննարկումը Լաչինի միջանցքի փակման հարցով։

«Եթե նրանք բանակցելու վայր հասկանում են միայն իրենց սիրելի Մոսկվան, ապա չարաչար սխալվում են։ Մենք այնտեղ ասելիք և անելիք չունենք, որովհետև զիջումներ են պահանջելու ՀՀ-ից ՌԴ-ն և Ադրբեջանը՝ պարտավորված լինելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անխափան բաց պահել Լաչինի միջանցքը»,- ասաց նա։

Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը Արցախի իշխանությանը՝ քաղաքական բանակցություն սկսել Ադրբեջանի հետ, որպեսզի ապակառուցողական կողմ չդիտարկվեն, Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ իրականում պայմանավորվածություն է բանակցությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև, որին Երևանը հասել է Վաշինգտոնում եռակողմ ձևաչափով՝ Արմեն Գրիգորյանի, Հիքմեթ Հաջիևի, Ջեյք Սալիվանի հանդիպման ընթացքում։

«Դա պայմանավորվածություն էր, որը պետք է աշխատեր միջազգային մեխանիզմով։ Հաջիևը հրաժարվեց, որ Բաքու-Ստեփանակերտ խոսակցություն սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ միջազգային մեխանիզմով, ինչից հետո հայտնվում է Ռուբեն Վարդանյանը, և բերելով մտացածին մի պատճառ, թե նրան Մոսկվայից են ուղարկել, Ադրբեջանը ստացավ հիմք, թե ինչու ինքը պիտի թռչի վաշինգտոնյան պայմանավորվածության վրայից։

Արդյունքում՝ մենք ի՞նչ ենք ստանում, որ Մոսկվան «փուռն է տալիս» Ռուբեն Վարդանյանին՝ նախ Լավրովը, ապա նաև Պուտինը Երևանում հայտարարում են, թե իրենք կապ չունեն Ռուբեն Վարդանյանի հետ, այսինքն՝ ձեռքերը լվանում են։ Այդպիսով «ցունգցվանգի» մեջ են դնում Վարդանյանին և ԼՂ-ին»,- ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան