Ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու համար․ ներկայացրեց ՔՊ-ական պատգամավորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է։ ՔՊ-ական պատգամավորը Լիլիթ Մինասյանը ներկայացրեց, թե իշխանությունն ինչ քայլեր է ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար։

Մինասյանի խոսքով՝  ընդդիմադիրների կողմից հաճախ է շրջանառվում այն միտքը, որ ՀՀ–ն ձեռք է քաշել Արցախից և ոչինչ չի անում Լաչինի հարցով։

«Ներկայիս իրավիճակի համար կա կոնսենսուսային մի քանի ուղի` քաղաքական, դիվանագիտական և իրավական։ Հատուկ ընդդիմադիր գործընկերների համար ուզում եմ թվարկել այն գործողությունները, որոնք իրականացվել են Լաչինի շրջափակման առաջին իսկ օրվանից։ Դեկտեմբերի 14-ին ԱԺ–ն հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին։ Ճգնաժամի առաջին օրվանից ԱԺ մեր գործընկերները նամակներ են հղել միջազգային բոլոր գործընկերներին»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ հանդիպումների և այցերի շրջանակներում ամենօրյա ռեժիմով ապահովվում են տեղեկատվության թարմացումները։
Միօնասյանի խոսքով՝ Լաչինը փակելու առաջին իսկ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` կարևորելով ԼՂ–ի և Հայաստանի միջև անխափան կապի ապահովումն ու խաղաղապահների հետևողական քայլերի իրականացումը։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ կրկին Պուտինի հետ Լաչինի թեմայով առանձնազրույց է ունեցել։ Իսկ ՀՀ ԱԳ ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք միջազգային գործընկերների հետ։
Պատգամավորը նաև  հիշեցրեց, որ դեկտեմբերի 13-ին և 19-ին ԱԽ նիստ է տեղի ունեցել, որոնց օրակարգային հարցը Լաչինի միջանցքի ճգնաժամն էր։
Մինասյանի խոսքով՝ իշխանությունն իրավական առումով ևս քայլեր է իրականացրել․ ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ և Հաագա։
«Քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է, ոչ մեկին չի բավարարում այս ամենի արդյունքները։ Սակայն վստահեցնում եմ, որ իշխող ուժը ջանք չի խնայելու խնդրի լուծման համար»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։