ՌԴ զինված ուժերի թվաքանակը կհասցվի 1,5 մլն մարդու․ Շոյգուն հայտնել է բանակում լայնածավալ բարեփոխումների մասին

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված դեկտեմբերի վերջին հայտարարված բանակի բարեփոխմանը, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է զինված ուժերի թվաքանակի ավելացում՝ մինչև 1,5 միլիոն մարդ, գրում է Meduza-ն։

Խորհրդակցության ժամանակ Շոյգուն հայտարարել է, որ « զինված ուժերի լայնածավալ բարեփոխումները, դրանց թվակազմի ավելացումը, ՌԴ ռազմավարչական բաժանման փոփոխություններն» իրականացվելու են 2023-2026 թվականների ընթացքում։

Նա նշել է, որ բարեփոխումների ընթացքում նախատեսվում է ձևավորել Կարելիայի Հանրապետությունում բանակային կորպուս, երեք մոտոհրաձգային դիվիզիա Ցամաքային զորքերի կազմում և երկու օդադեսանտային դիվիզիա՝ Օդադեսանտային զորքերում, վերակազմավորել մոտոհրաձգային ստորաբաժանումների յոթ մոտոհրաձգային բրիգադներ Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմում, «ստեղծել զինված ուժերի երկու նոր միջտեսակային ռազմավարական տարածքային միավորումներ՝ Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջանները, ինչպես նաև ՌԴ նոր սուբյեկտների տարածքներում ինքնաբավ զորքերի խմբավորումներ»:

Շոյգուն նաև հայտարարել է, որ նախատեսվում է «ավելացնել զորավարժարանների թիվը ռազմական շրջաններում և Ռուսաստանի նոր միավորների տարածքներում, կազմակերպել նրանց պատրաստումը՝ ապահովելու զորքերի գործնական գործողությունները, որոշել ռազմական բուհերում կուրսանտների և ուսանողների պատրաստման  ծավալը»։

Էմմա Չոբանյան