2022 թ. ԿԳՄՍՆ-ի ենթակայության 12 գրադարանները սպասարկել են 111 687 ընթերցողի

Լուրեր

18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
Բոլորը

Նախարարության ենթակայության 12 գրադարանները ամփոփել են 2022 թվականի արդյունքները: Ըստ այդմ՝ 2022 թ. գրադարանները ունեցել են 111687 ընթերցող, 24010՝ էլեկտրոնային շտեմարաններից օտվող, սպասարկված միավորների թիվը կազմել է 3 միլիոն 70 հազար 42 միավոր /տացք/, 82530՝ գրքերի համալրում, 2310՝ հրատարակված գրքեր, թվայնացված էջերի քանակ՝ 1 670 826: Իսկ «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում թվայնացված էջերի քանակը կազմել է 12 միլիոն 195 հազար 435 էջ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանում առավել մեծ պահանջարկ են ունեցել հայ ժամանակակից հեղինակներից Սյունե Սևադան, Նարինե Աբգարյանը, Մելիք Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը։ Արտասահմանյան գրողներից 2022 թվականին առաջատար են եղել Խալեդ Հոսեյնին և Ագաթա Քրիստին։ Ընթերցողների մեջ գերակշռող խումբը 19-25 տարեկաններն են։

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է նաև «Հայաստանի գրադարանները 2021 թվականին» աշխատանքների վիճակագրական վերլուծություն ձեռնարկը։

Վերլուծական տվյալներում ընդգրկվել են Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար, գիտատեխնիկական և գիտաբժշկական գրադարանների տարեկան ամփոփ տվյալները։ Գրքում ընդրկվել են 10 մարզային գրադարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների 23 գրադարանների տվյալները։ Գրադարանների վիճակագրական ամփոփ տվյալներում առանձին ներկայացվել են հանրապետության բուհական գրադարանները, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում գործող գրադարանները։

Այս հրատարակությունն օգնություն է գրադարաններին, ԶԼՄ-ներին, տեղեկատվական-վերլուծական հաստատություններին ՀՀ տարածքում գործող գրադարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ ստանալու համար։

Գիրքը կազմել և աղյուսակները համադրել է Լիլիթ Մուրադյանը։

Համաձայն գրքում զետեղված հաշվետվությունների՝ ՀՀ-ում 2021 թ. գործել է հանրային բնույթի 651 գրադարան, որից 10 մարզային, 117 քաղաքային, 502 գյուղական, 22 մանկական: Հրատարակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3ZyJGcv: