Բելառուսում սկսվել է Սվետլանա Տիխանովսկայայի գործով հեռակա դատավարությունը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հունվարի 17-ին Մինսկի քաղաքային դատարանում մեկնարկել է Բելառուսի ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Սվետլանա Տիխանովսկայայի գործով հեռակա դատավարությունը, որն իրեն երկրի նախագահ էր հայտարարել 2020 թվականի օգոստոսի վիճելի նախագահական ընտրություններից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տիխանովսկայայի հետ միասին որպես մեղադրյալ դատարան են հրավիրվել ընդդիմադիրներ Պավել Լատուշկոն, Մարիա Մորոզը, Օլգա Կովալկովան և Սերգեյ Դիլևսկին։

Բոլոր ամբաստանյալները մեղադրվում են պետական իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու դավադրության, ծայրահեղական խմբավորում ստեղծելու և նման կազմավորում ղեկավարելու, սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) հրապարակային կոչերի, ազգային անվտանգությանը վնաս պատճառելու, սոցիալական ատելություն և տարաձայնություններ հրահրելու և այլ գործողությունների համար։

Բացի այդ, գործով ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ևս մի քանի հոդվածներով՝ տարբեր համակցություններով։ Այսպիսով, Տիխանովսկայային լրացուցիչ մեղադրում են պետությանը դավաճանելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու, շենքեր և շինություններ գրավելու և պահելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու մեջ։ Լատուշկոն մեղադրվում է պաշտոնական լիազորությունները գերազանցելու և կաշառք վերցնելու համար։

Սվետլանա Տիխանովսկայան իր դեմ հեռակա դատավարությունն անվանել է ֆարս և հաշվեհարդար Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից։

«Այս դատավարությունները ամենևին էլ դատավարություն չեն, շոու են, ֆարս, դրանք արդարության հետ կապ չունեն: Սա Լուկաշենկայի և նրա կամակատարների անձնական վրեժն է, բայց ոչ միայն իմ, այլ նաև այլ մարդկանց դեմ, ովքեր դեմ են նրան»,- ասել է Տիխանովսկայան հունվարի 16-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Տաթև Ֆռանգյան