ՀՀ ԳԱԱ-ի ֆոտովոլտայիկ լավիտների մշակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Բելգիայի, Կանադայի ու Իսպանիայի գիտական կենտրոններում

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ֆոտոնիկայի լաբորատորիայում օպտիկական բեսելյան փնջի տեխնիկայի և LiNbO3:Fe բյուրեղի հիման վրա մշակվել և իրականացվել են ֆոտովոլտայիկ լավիտներ (tweezers) միկրո- և նանոօբյեկտների գերման և ղեկավարվող տեղաշարժման համար․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Մշակված լավիտներն ունեն չիպ-սանդղակ (chip-scale), ինքնավար ռեժիմում աշխատելու ունակություն և հեռանկարային են որպես lab-on-a-chip սարքեր:
Այս եղանակը կապված է հոլոգրաֆիական տեխնիկայի հետ՝ անհամասեռ լազերային ճառագայթման միջոցով ֆոտոռեֆրակտիվ բյուրեղի ծավալում և մակերևույթի մոտ մեծ լարվածությամբ (~107 Վ/մ) ֆոտովոլտայիկ դաշտի գեներացման հետ: Այս ֆիզիկական երևույթը հեռանկարային է բյուրեղի մակերևույթի վրա էլեկտրաֆորետիկ և դիէլեկտրաֆորետիկ ուժերի միջոցով մեծ թվով միկրո- և նանոմասնիկների գերման և ղեկավարվող տեղաշարժման համար։ Որպես հիմնական բյուրեղային տարր օգտագործվել են երկաթով լեգիրված LN (LN:Fe) բյուրեղներն իրենց բացառիկ ֆոտոռեֆրակտիվ հատկությունների շնորհիվ։ «Մեր մոտեցման նորույթը բյուրեղի լուսավորման համար միլիվատային հզորությամբ անընդհատ, չտարամիտվող օպտիկական բեսելյան փնջի կիրառման մեջ է, որն ունի միկրոմետրական պարբերությամբ կոնցենտրիկ օղակների լուսային պատկեր։ Սա հանգեցնում է բյուրեղի ծավալում և նրա մակերևույթի վրա էապես բարձր կոնտրաստով երկչափ (2D), միկրոմետրական պարբերությամբ ֆոտովոլտայիկ դաշտերի բաշխվածության ձևավորմանը (~107 Վ/մ-ը գերազանցող)՝ այսպիսով ապահովելով միկրո/նանոօբյեկտների և լուծույթներում դիսպերսված նանոմասնիկների արդյունավետ 2D գերումը և ղեկավարվող տեղաշարժումը»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ֆոտոնիկայի լաբորատորիայի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Դրամփյանը: Նա նշեց, որ մշակված ֆոտովոլտայիկ լավիտների յուրահատկությունն այն է, որ ֆոտովոլտայիկ դաշտերը բյուրեղում պահպանվում են շատ երկար՝ մինչև մեկ տարի, բյուրեղի փոքր հաղորդականության շնորհիվ՝ այսպիսով ապահովելով ինքնավար ռեժիմում աշխատող չիպ-սանդղակի (chip-scale) լավիտներ։

«Ինքնավար ռեժիմում աշխատող ֆոտովոլտայիկ լավիտները (lab-on-a-chip սարքեր) կարող են ինտեգրվել ցանկացած օպտիկական մանրադիտակի հետ, ինչը դարձնում է նրանց խոստումնալից տարբեր միկրո/նանոմասնիկների՝ ներառած կենսաբանական օբյեկտների, գերման, ղեկավարվող տեղաշարժման, տեսակավորման և իրական ժամանակում ուսումնասիրությունների համար»,- ասաց Ռաֆայել Դրամփյանը։

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ֆոտոնիկայի լաբորատորիայում բազային ֆինանսավորման և, մասամբ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի A-2130 ծրագրի շրջանակներում: «Ֆոտովոլտայիկ լավիտների մշակմանը նպաստել են նաև ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ֆոտոնիկայի լաբորատորիայի լայն միջազգային կապերը՝ Կանադայի Լավալի համալսարանի, Բելգիայի Գենտի համալսարանի, Գերմանիայի Մյունստերի համալսարանի, Ֆրանսիայի Ֆրենչ-Կոմտեի համալսարանի, Իտալիայի Սիենայի և Պադովայի համալսարանների հետ համագործակցությունը»,- ասաց Ռաֆայել Դրամփյանը:

Լիթիումի նիոբատի եւ Բեսելյան փնջերի տեխնիկայի հիման վրա մշակված ֆոտովոլտայիկ լավիտների մտահղացման և միկրո- և նանոմասնիկների ղեկավարվող տեղաշարժման և գերման իրականացման, ինչպես նաև նրանց կիրառության վերաբերյալ գիտական հոդված է տպագրվել «Journal of Optics & Laser Technology» հեղինակավոր ամսագրում՝ 3.86 ազդեցության գործակցով (L. Tsarukyan, A. Badalyan, R. Hovsepyan, R. Drampyan “Bessel beam approach for photovoltaic trapping of micro- and nanoparticles on Fe-doped lithium niobate crystal”, Optics & Laser Technology 139, 106949- 1-9 (2021)):

«Ստացված գիտական արդյունքները և lab-on-a-chip ֆոտովոլտայիկ լավիտների մշակումը մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես երեք գիտական կենտրոններում՝ Department of Applied Physics and Photonics, VRIJE Universiteit Brussels (Belgium), Universite Laval, Department of Physics, Engineering Physics and Optics (Canada) և Complutense University of Madrid (Spain), որոնց հետ ներկայում նախապատրաստվում է համատեղ գիտական նախագիծ՝ Եվրոպական կամ միջազգային որևէ գիտական ծրագրի ներկայացնելու համար: Ստացված արդյունքները և կենսաբանական օբյեկտների հետազոտման նոր հնարավորությունները հետաքրքրութուն են առաջացրել նաև Երևանի պետական համալսարանի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնում, որի հետ սկսվել է համագործակցութուն»,- ասաց Ռաֆայել Դրամփյանը:

Իրականացված հետազոտություններին և հրապարակված հոդվածի պատրաստման աշխատանքներին մասնակցել է երիտասարդ գիտնական ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լուսինե Ծառուկյանը: