Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները Կիև են մեկնել

Լուրեր

16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Ֆայները և Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլին Քալը մեկնել են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, նախագահի աշխատակազմի և կառավարության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, գրում է VOA-ն։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները պատրաստվում են վերահաստատել Ուկրաինային աջակցելու և երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելու՝ Միացյալ Նահանգների վճռականությունը։

Մինչ Կիև մեկնելն ամերիկյան պատվիրակությունն այցելել է Բեռլին և Վարշավա՝ դաշնակիցների հետ քննարկելու Ուկրաինայի անվտանգության համակարգման հարցը։

Կիևում Վենդի Շերմանը, Ջոն Ֆայները և Քոլին Քալն արդեն հանդիպել են վարչապետ Դենիս Շմիգալի հետ՝ քննարկելու, թե ինչպես ԱՄՆ-ի և միջազգային աջակցությունը կարող է օգնել կայունացնել ուկրաինական տնտեսությունը և խթանել ԱՄՆ-Ուկրաինա առևտուրն ու ներդրումները, ինչպես նաև համագործակցությունը երկրի վերականգնման համար։

Նրանք նաև հանդիպել են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու դիվանագիտական ջանքերն ու Ուկրաինայի անվտանգության կարողությունների ամրապնդմանն ուղղված օժանդակությունը:

Տաթև Ֆռանգյան