Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանկացություններ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ռուս-թուրքական համագործակցության հետագա համակողմանի զարգացման հարցում։ Առաջնահերթությունների թվում է համագործակցությունն էներգետիկ ոլորտը, ներառյալ՝ ռուսական բնական գազի մատակարարումը և Թուրքիայի տարածքում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծումը։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով մտքերի փոխանակումը շարունակվել է։ Մասնավորապես, թուրքական կողմի նախաձեռնությամբ և Անկարայում Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների վերջին շփումները հաշվի առնելով՝ անդրադարձ է եղել գերիների, առաջին հերթին՝ վիրավորների փոխանակման հարցին։

Կողմերը դիտարկել են նաև 2022 թվականի հուլիսի 22-ի Ստամբուլի «փաթեթային» համաձայնագրերի իրականացումը Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման և Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման վերաբերյալ։

Բացի այդ, երկու երկրների նախագահները քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցերը, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ սկսելու՝ Անկարայի նախաձեռնության համատեքստում։ Նշվել է նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքի նշանակությունը սիրիական կարգավորմանն օժանդակելու հարցում՝ Աստանայի գործընթացի շրջանակում։

Էմմա Չոբանյան