Դավոսում ֆորումը կանցկացվի առանց ռուսների և չինացիների

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը, որը բացվել է այսօր՝ հունվարի 16-ին, անցկացվելու է առանց Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների մասնակցության։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով մասնակիցների ցանկը։

«Պատերազմն Ուկրաինայում և մեկուսացումը, որին ենթարկվել է Ռուսաստանն Արևմուտքում, լիովին խոչընդոտել են օլիգարխների մասնակցությանը ֆորումին»,- ասվում է գործակալության հոդվածում։

Ֆորումին ներկա չի լինի նաև ոչ մի չինացի գործարար՝ այս երկրում մոլեգնող COVID-ի և շուկաների անկման ֆոնին։ Սակայն ֆորումի ժամանակ ելույթ կունենա Չինաստանի փոխվարչապետը։

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կմասնակցի 116 միլիարդատեր՝ 40%-ով ավելի, քան տասը տարի առաջ։ Հատկապես ավելացել է Պարսից ծոցի երկրների և Հնդկաստանի ներկայացուցիչների թիվը։ Դրանցից 33-ը կլինեն ԱՄՆ-ից, 18-ը՝ եվրոպական երկրներից, 13-ը՝ Հնդկաստանից։

Նշենք, որ ֆորումը երեք տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի դասական ձևաչափով։

Մինչ այս Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը վերջին անգամ դասական ձևաչափով անցկացվել է 2020 թվականի ձմռանը՝ մինչև կորոնավիրուսային համաճարակի սկիզբը։ 2021 թվականին այն ամբողջությամբ անցկացվել է առցանց, իսկ 2022 թվականին, 50-ամյա պատմության մեջ առաջին անգամ, ֆորումն անցկացվել է ոչ թե ձմռանը, այլ ամռանը։

Նշենք, որ Դավոսի տնտեսական ֆորումին չի մասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տաթև Ֆռանգյան