Ավիաաղետ Նեպալում. փրկարարները ողջ մնացածների գտնելու հույս այլևս չունեն

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Նեպալցի փրկարարներն այլևս հույս չունեն գտնել կիրակի տեղի ունեցած ավիավթարից ողջ մնացածների: Այս ավիաաղետը երկրում զոհերի թվով վատագույնն էր վերջին տասնամյակների ընթացքում: Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Թեք Բահադուրն ասել է, որ ուղևորներից կամ անձնակազմի անդամներից որևէ մեկին ողջ գտնելու հավանականությունը զրոյական է։ Սակայն, ըստ նրա, հնարավոր է եղել գտնել կործանված ինքնաթիռի երկու «սև արկղերը», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Yeti Airlines-ի ներկայացուցիչ Անուպ Ջոշին ասել է, որ կործանված ինքնաթիռի օդաչուն օդանավակայանին մոտենալիս չի նշել տեխնիկական խնդիրների կամ դժվարությունների մասին։ Ջոշիի խոսքով՝ վթարի պահին թույլ քամի էր փչում, տեսանելիությունը լավ էր, իսկ սարերը շատ լավ տեսանելի էին։

Օդաչուն խնդրել է վայրէջք կատարել իրեն չհատկացված թռիչքուղու վրա, և օդանավակայանի հսկիչը համաձայնել է այս փոփոխությանը:

«Երկու թռիչքուղիներն էլ աշխատանքային վիճակում են եղել: Ինքնաթիռին թույլ են տրվել վայրէջք կատարել»,- ասել է Պոխարա օդանավակայանի ներկայացուցիչը:

Yeti Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը կիրակի Կատմանդուից մեկնել է զբոսաշրջային Պոխարա քաղաք, եղել է 72 ուղևոր և օդանավի անձնակազմի անդամներ։

Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչն է եղել վթարի պատճառը։

«Այս պահին մեզ հաջողվել է դուրս բերել 68 դի, ևս չորս մարդու որոնում ենք»,- ասել է Բահադուրը։

Մահացածների թվով սա Նեպալում վերջին 30 տարվա ընթացքում գրանցված ամենավատ ավիավթարն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53 ուղևորները Նեպալի քաղաքացիներ են եղել։ Բացի նրանցից, ինքնաթիռում եղել է 5 հնդիկ, 4 ռուս, 2 կորեացի և Իռլանդիայի, Ավստրալիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի մեկական քաղաքացի։

Տաթև Ֆռանգյան