Չավուշօղլուն ԱՄՆ-ին հորդորել է հավասարակշռություն պահպանել Անկարայի և Աթենքի հետ հարաբերություններում

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է պահպանի հավասարակշռությունը Թուրքիայի և Հունաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին Չավուշօղլուն ասել է բոսնիացի իր գործընկերոջ հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Անադոլու գործակալությունը։

Խոսելով Հունաստանին ամերիկյան զինատեսակների, այդ թվում՝ F-35-երի մատակարարման լուրերի մասին՝ նա նշել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ը հրաժարվել է Աթենքի ու Անկարայի միջև հավասարակշռության կուրսից, որն անդրադառնում է նաև Արևելյան Միջերկրականում իրավիճակի վրա։

Չավուշօղլուի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոյի մերժումը նույնպես վնասում է կղզում տիրող իրավիճակին։

«Այնպիսի դաշնակիցը, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է հավասարակշռություն պահպանի»,- ընդգծել է թուրք պաշտոնյան։

Անդրադառնալով ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռների գնման Անկարայի հայտին, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հաշվեկշռում առկա այդ ինքնաթիռների պարկի արդիականացմանը՝ Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի ներուժի համար։

«Եթե ԱՄՆ վարչակազմն այս հարցում հավատարիմ մնա վճռական մոտեցմանը, ապա խնդիրներ չեն լինի»,- ասել է նա։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ հունվարի 18-ին Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ նախարարների մակարդակով կանցկացվի Ռազմավարական մեխանիզմի երկրորդ հանդիպումը։

Էմմա Չոբանյան