Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

Լուրեր

20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 12:00
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ընդդիմադիրների են ծեծել // Թրամփն Իրանին 15 օր ժամանակ է տվել․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 11:52
Իրանը զգուշացրել է՝ ամերիկյան բազաներն ու օբյեկտներն «օրինական թիրախներ» կդառնան հարձակման դեպքում
20.02.2026 | 11:43
Երևանում 2026-ի գարնանից նախատեսվում է 85,6 մլն դոլար արժողությամբ ճանապարհային նախագիծ սկսել․ կբեռնաթափվի կենտրոնի երթևեկությունը
20.02.2026 | 11:35
ԱՄՆ զինվորականները հայտարարել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին
20.02.2026 | 11:28
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
20.02.2026 | 11:26
«Նոայի» նախագահ․ Դուք մոտիվացրիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում
20.02.2026 | 11:15
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, տնօրենի տրվել է կարգադրագիր․ ՀՀ կրթության տեսչական մարմին
20.02.2026 | 11:04
Բրիտանիայի թագավորի եղբայրն ազատ է արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո. հետաքննությունը շարունակվում է
20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը:

«Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ», – գրել է պատգամավորն Twitter-ի իր էջում:

Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը կցել է մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆան Բերժերոնի գրառումը, ըստ որի՝ «Քվեբեկի դաշինք» կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների ու նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում տեղի կունենա «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման վերաբերյալ»: