Օդանավակայանի ընդլայնման ներդրումային ծրագիր է առաջարկվել՝ 350 մլն դոլարի․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ընթանում է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական քառօրյան։ Օրակարգում ներառված է 25 հարց։

ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնեց, թե Հայաստանի օդանավակայաններում 2022 թվականին որքան ուղևորներ են սպասարկվել։

«2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվն աննախադեպ է՝ կազմելով 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր, որոնցից ՌԴ ավիաընկերություններով՝ 1 միլիոն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, հայկական ավիաընկերություններով՝ 916 հազար 524 ուղևոր, իսկ այլ երկրների ավիաընկերություններով 1 միլիոն 322 հազար ուղևոր է տեղափոխվել»,- ասաց փոխնախարարը։

Ողջ ուղևորահոսքից առաջին տեղում  «Fly One»  ընկերությունն է՝  458 հազար 500 ուղևորով, 2-րդ տեղում ռուսական «Azimuth»-ն է, 3-րդում «Aeroflot»-ն է, 4-րդը՝ ռուսական «Red Wings»-ը, 5-րդը ՝ «Armenia» ավիաընկերությունը, հետո՝ «Utair»-ը, «Wizz Air»-ը, «Russian» ավիաընկերությունները, «Fly Dubai»-ը ու «Hahn Air»-ը:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանը հայտնեց, որ առաջարկվել է ներդրումային ծրագիր մոտակա 5 տարիների համար։

«Խոսքը 350 միլիոն դոլարին համարժեք դրամի մասին է»,- նշեց Սիմոնյանը` հավելելով, որ հարցը քննարկվել է Հանրային ներդրումային կոմիտեում, պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։