Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածության ռիսկերը մեծ են. տնտեսագետ

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

«Ռուսաստանից տնտեսական կախվածություն առաջանալու ռիսկերը մեծ են, և ռիսկերը միշտ մեծ են մնում, երբ գործ ունես այնպիսի անկանխատեսելի երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, որը, բացի օկուպացիոն մտադրություններից, միանգամայն անկանխատեսելի է տարբեր, այդ թվում՝ հացահատիկի և ալյուրի հարկերի ներդրման ուղղությամբ», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, ամփոփելով վերջին շրջանում Վրաստանի՝ ՌԴ-ից ցորեն և ալյուր արտահանող ամենամեծ շուկան լինելու փաստը, ասում է տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն:

Տնտեսագետը նշեց, որ Վրաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի ցորենի ու այլուրի այլընտրանքների և պաշարների կուտակման ուղղությամբ՝ նախապես ստեղծելով ցորենի տարբեր պաշարներ: Ըստ Իսակաձեի՝ հատկապես ալյուրի մասով ճշգրիտ վիճակագրություն կա, որ Վրաստանը Ռուսաստանից այս ապրանքի ամենամեծ արտահանողն է, ինչպես նաև բազմաթիվ այլ ապրանքների ներմուծման առաջատարը։

Իսակաձեի խոսքով, դա պայմանավորված է պատմական գործոններով, երբ Վրաստանը չկարողացավ սկսել ցորենի տեղական արտադրությունը, և, հետևաբար, տարեցտարի հնարավոր չէ մթերել այդ պաշարները, ինչը կապահովեր ցորենի շարունակական վերամշակումը և ալյուրի տեղական արտադրությունը։

«Մյուս գործոնն այն է, որ Վրաստանը չի կարող մրցել ռուսական ալյուրի հետ, որը հաճախ գնային առումով ավելի ձեռնտու է, քան Վրաստանում վերամշակված ցորենից ստացվող ալյուրը, ինչն էլ իր հերթին խանգարում և պարբերաբար դադարեցնում է մեր գործարանների աշխատանքը»,- ասաց Իսակաձեն:

Տնտեսագետը նշեց՝ Կենտրոնական Ասիայի` հատկապես Ղազախստանի շուկան խոստումնալից է թվում։ Հաջող կանխարգելիչ գործողությունների միջոցով հնարավոր է գնել ցորենի մեծ խմբաքանակներ Միացյալ Նահանգներից, որը վերջին 30 տարիների ընթացքում հաճախ է եղել Վրաստանի համար ցորենի դոնոր մատակարարը.

«Սակայն նույնիսկ այս պայմաններում ռուսական գործոնը գոյություն կունենա, քանի որ, Ուկրաինայի հետ մեկտեղ, Ռուսաստանի Դաշնությունը աշխարհի ցորեն արտադրող առաջատար հնգյակում է»:

Ի դեպ, ըստ տվյալների՝ 2022 թվականին Ռուսաստանից ալյուրի արտահանումն աճել է, և Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը: Ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության «Ագրոէքսպորտ» կենտրոնի տվյալների վրա, նշել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանը եղել է ալյուրի ամենամեծ արտահանողն անցած տարի։

Տեղեկութան համաձայն, դեպի Վրաստան ալյուրի արտահանումը Ռուսաստանից աճել է 4,7 անգամ և կազմել 202 հազար տոննա։ Արտահանման արժեքն աճել է 6 անգամ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի 11-րդ ամսում Վրաստանը ձեռք է բերել 160 հազար 834 տոննա ալյուր՝ 60,7 մլն դոլար արժողությամբ, ինչը 5,5 անգամ գերազանցում է ծավալով և 6,6 անգամ բարձր արժեքով, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները։ Ներմուծվող ապրանքների 98 տոկոսը, ըստ Geostat-ի՝ ռուսական ալյուրից է։