Զինվորական դատախազն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Լուրեր

27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Այս մասին տեղեկանում ենք դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ զինվորական դատախազին ուղեկցել են Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը և ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը:

Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորությունները, ինչպես նաև ձեռքբերումներն ու իրականացվող բարեփոխումները:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գրիգոր Էլիզբարյանը հանդիպել է նաև կուրսանտներին և զրույցի ընթացքում բարձր գնահատել սպայի մասնագիտությունը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ռազմական գործողություններն ու հետևանքները ևս մեկ անգամ ընդգծում են սպայի մասնագիտության կարևորությունը: Այդ ժամանակ առավել ակնհայտ դարձավ, որ զինվորական ստորաբաժանումների գործունեությունը շատ դեպքերում կախված է լինում սպայի անհատական գործողություններից: Ուստի, Ձեզնից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը խիստ կարևոր է: Դուք եք ընտրել այս մասնագիտությունը, ինքներդ եք որոշել դառնալ բանակի սպա, ուստի պատվով պետք է իրականացնեք Ձեր առաքելությունը, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար Ձեր առաջ դրված խնդիրները կարողանաք լիարժեք կատարել», – շեշտել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Էլիզբարյանը և կուրսանտներին մաղթել բարի ծառայություն: