Վրաստանն ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործակցություն, բայց ՀՀ-ի հետ ձևավորում է կարևոր օրակարգ․ Ջոնի Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները գաղտնի նավթի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
17.08.2026 | 13:16
Ջամալ Մուսիալան ուշագնաց է եղել «Բավարիայի» խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:09
Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
17.08.2026 | 13:00
36 տարեկանում մահացել է դերասանուհի Հեյդեն Պանետիերը
17.08.2026 | 12:55
«Բոքսի գնացողներ էլ կան, շատ ինքնավստահ տանձիկ ունեցողներ էլ կան մեր մոտ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:52
Եվս 3 հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակիչում են
17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի գլխավոր արդյունքներից է՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով։ Միաժամանակ, Հայաստանում երբեմն փորձ է արվում Վրաստանը ներկայացնել իբրև ադրբեջանամետ կամ թուրքամետ պետություն։ Հատկապես շեշտում են Վրաստանի հետ տնտեսական ծրագրերը, թուրք-ադրբեջանական ներդրումները՝ տուրիզմի, էներգետիկայի ոլորտներում։ Երբեմն ասում են՝ Վրաստանը կախյալ է այդ պետություններից։ Եվ օրինակ՝ 44-օրյայի ժամանակ Վրաստանը խոչընդոտել է ՀՀ ռազմական բեռների տեղափոխումը։

Factor TV-ին տված հարցազրույցում «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանին հարց ուղղեցինք՝ ո՞րն է ճշմարիտը, որը՝ կեղծիքը։

«Շատ կարևոր է, որ խուսափենք սև-սպիտակ մոտեցումներից։ Խնդիրներ եղել են, բայց դրանք օբյեկտիվ պատճառներ ունեին։ Վրաստանի ԱԽ-ն պաշտոնապես հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար փակել է ցամաքը և օդը։ Իրենք լուրջ համայնքներ ունեն հայկական և ադրբեջանական, և զգուշանում են, որ այս կոնֆլիկտը ներթափանցի իրենց տարածք։ Այլ երկրներ, որոնք շահագրգիռ չեն հայ-վրացական հարաբերությունների զարգացմամբ՝ ստեղծում են արհեստական խնդիրներ, մասնավոր խնդիրների շուրջ միֆեր են ստեղծում»,- ասաց նա։

Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Վրաստանն ունի նախաձեռնություն՝ խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար․ «Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, է՛լ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի»։

Վրաստանի վարչապետն ասել է, որ պատրաստ են միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև։

Ջոնի Մելիքյանն ասում է, որ Վրաստանն ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործակցություն, բայց ՀՀ-ի հետ ևս սկսել է կարևոր օրակարգ ձևավորել։ Երկար դադարից հետո կայացավ հայ-վրացական տնտեսական հարցերով միջկառավարական խորհրդի նիստը, առևտրի ծավալն անցավ մեկ միլիարդ դոլարը, ինչպես նաև ՀՀ-ն և Վրաստանն ունեն հեռանկարային ծրագիր՝ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում, որով կկապվեն Պարսից ծոցը Սև ծովին։ Հայաստանը խնդիր ունի արագացնել իր ճանապարհների, ենթակառուցվածքների կառուցումը և ապահովել անվտանգություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան